Բախում՝ վարչապետի նստավայրի մոտ․ Ալբանիայում էլի քաոս է
Sun, 08 Nov 2026 16:30:00 +0400
Հակակառավարական ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի նստավայրի մոտ՝ Տիրանայի կենտրոնում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ցուցարարները իրավապահների ուղղությամբ այրվող խառնուրդով շշեր և սալաքարերի կտորներ են նետել։ Ոստիկանները կիրառել են ջրցան մեքենաներ և այլ հատուկ միջոցներ։
Ավելի վաղ Տիրանայում ուսանողական բողոքի ցույցերի մասնակիցները հայտարարել էին ամենօրյա բողոքի ցույցերից շաբաթը երկու անգամ անցկացվող ակցիաների անցնելու մասին: