Ուկրաինային նոր ֆինանսական հատկացում են նախատեսում
Sun, 08 Nov 2026 19:00:06 +0400
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հաղթանակ տարած դեմոկրատները նախատեսել են Ուկրաինային հատկացնել մոտ 15 միլիարդ դոլարի օգնություն՝ ռազմական նպատակների համար։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։ Առաջարկը հավանության կարժանանա ամենայն հավանականությամբ հունվարին, երբ փոխվի Կոնգրեսի ներկայիս կազմը։ Այն դեմոկրատները ցանկանում են ներառել պաշտպանական բյուջեի մեջ։ Դեմոկրատները նաեւ ձգտելու են վերանայել ՌԴ դեմ սանկցիոն օրենսդրությունը, ինչպես նաեւ խստացնել Իլոն Մասկի արբանյակային Starlink համակարգի հսկողությունը։