Էրդողանն ու Ալիևը հայտարարել են նոր դաշինքի մասին

Էրդողանն ու Ալիևը հայտարարել են նոր դաշինքի մասին

Sun, 08 Nov 2026 19:45:42 +0400


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել են Թուրքիայի և Ադրբեջանի «անսասան դաշինքի» և «Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին աջակցելու» մասին, հաղորդում է Anadolu-ն։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ Անկարայի և Բաքվի հարաբերությունները «անցել են բազմաթիվ պատմական փորձությունների միջով և հասել ներկայիս բարձր մակարդակին»։

«Սրտերի միասնությունը, որը մենք նկարագրում ենք «Մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսով, անշեջ ջահ է, որը լուսավորում է մեր ապագան և ուժ է քաղում մեր ընդհանուր անցյալից», — հայտարարել է Էրդողանը։

Նրա կարծիքով, Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիան «նոր դարաշրջան է բացել Հարավային Կովկասում»։

Էրդողանը նաև հիշեցրել է 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված Շուշիի հռչակագրի մասին, որով ամրագրվել են երկու երկրների դաշնակցային հարաբերությունները։ Նա հայտարարել է, որ «նրանք, ովքեր ձգտում են թուլացնել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրական կապերը, չեն կարողանա հասնել իրենց նպատակներին ո՛չ այսօր, ո՛չ էլ ապագայում»։

Թուրքիայի ղեկավարը բարձր է գնահատել «Ղարաբաղի վերականգնման և տարածաշրջանին նախկին աշխուժությունը վերադարձնելու» ուղղությամբ Բաքվի ջանքերը։ Անկարան, ընդգծել է նա, «աջակցում է ինչպես սեփական իրավունքների համար Ադրբեջանի պայքարին, այնպես էլ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված նրա անկեղծ ջանքերին»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան աջակցել է իր երկրին Հայաստանի և Արցախի դեմ պատերազմի ողջ ընթացքում։

«44 օր շարունակ դուք և եղբայրական թուրք ժողովուրդը մեր կողքին էիք։ Դա երբեք չի մոռացվի», — ասել է Ալիևը՝ դիմելով Էրդողանին։

«Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունը հավերժ է և անսասան», — ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։

Ըստ նրա, երկու երկրների «եղբայրությունն» անհնար է քանդել, իսկ «նրանց միջև կանգնելու՝ երրորդ ուժերի փորձերը դատապարտված են ձախողման»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում․ կան տուժածներ

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում․ կան տուժածներ Sun, 08 Nov 2026 19:30:01 +0400 Նոյեմբերի…

23 րոպե ago

Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել

Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել Sun, 08 Nov 2026 19:15:50 +0400 Իսրայելում ԱՄՆ…

37 րոպե ago

Ուկրաինային նոր ֆինանսական հատկացում են նախատեսում

Ուկրաինային նոր ֆինանսական հատկացում են նախատեսում Sun, 08 Nov 2026 19:00:06 +0400 Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում…

53 րոպե ago

Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման

Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման Sun, 08 Nov 2026 18:45:12 +0400 Ռուսաստանի 10 շրջաններ…

1 ժամ ago

Ի՞նչ է կատարվում Մոսկվայում․ հարյուրավոր անչափահասներ են ձերբակալվել

Ի՞նչ է կատարվում Մոսկվայում․ հարյուրավոր անչափահասներ են ձերբակալվել Sun, 08 Nov 2026 18:30:38 +0400 ՌԴ…

1 ժամ ago

Ո՞վ է քեզ լիազորել հրաժարվել Հայոց ցեղասպանությունից

Ո՞վ է քեզ լիազորել հրաժարվել Հայոց ցեղասպանությունից Sun, 08 Nov 2026 18:15:08 +0400 Սկզբում ասաց,…

2 ժամ ago