Իշխանությունները զրկել են մեզ Կաթողիկոսի հետ այս օրվա ուրախությունը կիսելու հնարավորությունից

Իշխանությունները զրկել են մեզ Կաթողիկոսի հետ այս օրվա ուրախությունը կիսելու հնարավորությունից

Sun, 08 Nov 2026 22:54:00 +0400


Արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով զրկել են հավատացյալներին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ նրա գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման ուրախությունը կիսելու հնարավորությունից։ Այս մասին տեղեկանում ենք Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից։

«Այսօր Հայաստանի իշխանությունները, որոնք եկեղեցու նկատմամբ հալածանքների քաղաքականություն են վարում, մեզ զրկել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի հետ այս օրվա ուրախությունը կիսելու հնարավորությունից։ Նա այսօր պետք է մեզ հետ լիներ, մասնակից դառնար այս հիշարժան, սրբազան և պատմական օրվա ուրախությանը, բոլորիս փոխանցեր Սուրբ Էջմիածնի օրհնությունն ու իր հայրապետական պատգամը»,- ասել է նա։

Եզրաս արքեպիսկոպոսի խոսքով՝ եկեղեցու դեմ հանդես եկող իշխանություններն ապօրինի և անհիմն մեղադրանքներով փորձում են խոչընդոտել Վեհափառ Հայրապետին՝ լքելու Հայաստանի սահմանները և այցելելու աշխարհի տարբեր երկրներում ապրող իր հոգևոր զավակներին։

«Բայց ինչ փորձությունների էլ ենթարկվի Եկեղեցին, ինչ խոչընդոտներ էլ հայտնվեն նրա ճանապարհին, այդ ամենը ժամանակավոր է։ Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են, իսկ Եկեղեցին շարունակում է իր զավակներին համախմբել Աստծո խոսքի շուրջ»,- նշել է արքեպիսկոպոսը։

Նա ընդգծել է, որ այս օրը պետք է վերահաստատել հավատարմության ուխտը Հայրենիքին, Սուրբ Եկեղեցուն և նախնիների սրբազան ժառանգությանը՝ միաժամանակ աղոթք բարձրացնելով Գարեգին Երկրորդի համար և մաղթելով նրան ուժ ու աստվածային զորակցություն հայրապետական ծառայության մեջ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը

Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը Sun, 08…

14 րոպե ago

Ալիևի մամլյուքները՝ Հայաստանի անկախության պաշտպանության գործին

Ալիևի մամլյուքները՝ Հայաստանի անկախության պաշտպանության գործին Sun, 08 Nov 2026 22:58:06 +0400 ԱԼԻԵՎԻ ՄԱՄԼՅՈւՔՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ…

16 րոպե ago

Ո՞ր բանջարեղենն է համարվում առողջ սննդակարգի «արքան»

Ո՞ր բանջարեղենն է համարվում առողջ սննդակարգի «արքան» Sun, 08 Nov 2026 22:48:01 +0400 Դդմիկը կրում…

26 րոպե ago

ԵՄ անդամակցության հանրաքվեն կեղծվել է․ վարչապետ

ԵՄ անդամակցության հանրաքվեն կեղծվել է․ վարչապետ Sun, 08 Nov 2026 22:30:53 +0400 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ…

43 րոպե ago

Մենք նախահարձակ չենք, բայց պետք է իմանան, որ մեզ վրա հարձակվելիս արժանի պատասխան կստանան

Մենք նախահարձակ չենք, բայց պետք է իմանան, որ մեզ վրա հարձակվելիս արժանի պատասխան կստանան Sun,…

44 րոպե ago

Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին

Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Sun, 08 Nov 2026 22:18:20 +0400 ՌԴ նախագահ Վլադիմիր…

55 րոպե ago