Հնդիկ օդաչուները ռեկորդ են սահմանել
Sun, 08 Nov 2026 23:30:15 +0400
Հնդկական Ռազմա-Օդային ուժերին պատկանող Ил-76МДինքնաթիռը կարողացել է վայրէջք կատարել Նյոմեում, որը ունի ծովի մակարդակից 4154 մետր բարձրություն։ Այս մասին հայտնում են հնդկական ԶԼՄ-ները։ Դա, ըստ հաղորդման, համարվում է ամենից բարձրլեռնային տեղանքում ինքնաթիռի այդ տեսակի համար հնարավոր վայրէջքի կատարումը։ Այդ առումով հնդիկ օդաչուները աշխարհում սահմանել են ռեկորդ։ Վայրէջքը ցույց է տվել, թե որքան լայն հնարավորություն ունի Ил-76МД-ն։ Այն նաեւ ցույց է տվել, թե ինչպիսի բարձր պրոֆեսիոնալ մակարդակ եւ վարպետության է տիրապետել անձնակազմը։ Հնդկական մամուլում այդ վայրէջքը համարել են կարեւոր ձեռքբերում հնդկական ավիացիայի համար։