Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»
Mon, 09 Nov 2026 09:45:35 +0400
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանական քաղաքական գիծն ու այնտեղից հնչող հռետորաբանությունը լավագույնս արտահայտում են այդ երկրի տրամադրվածությունն ու իրական նպատակները ՀՀ-ի հարցում:
ՀՀ-ին ռազմական հանցագործություններ վերագրելը, Բաքվում պահվող հայ գերիների փաստը շահարկելը, ՀՀ-ին պարտադրված ադրբեջանական պահանջներն ընդգծելը ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»:
Անարգանքը, թշնամանքը, ագրեսիան, չարությունը, որոնք արտահայտվում են հայի ու հայ ժողովրդի նկատմամբ, երկու երկրներին ոչ մի պարագայում խաղաղության չեն հասցնի»: