Եռաբլուր թող չգան նրանք
Mon, 09 Nov 2026 11:24:51 +0400
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները չպետք է այցելեն Եռաբլուր զինվորական պանթեոն։
Լրագրողի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչու իշխանության ներկայացուցիչներն այսօր չեն այցելում պանթեոն, Հակոբյանը նշել է, որ նրանց ներկայությունն այնտեղ ցանկալի չէ։
Նրա խոսքով՝ հիշում է իշխանությունների նախորդ այցը Եռաբլուր, որի ընթացքում, պատգամավորի գնահատմամբ, նրանք իրենց պահել են այնպես, կարծես որևէ պատասխանատվություն չեն զգում տեղի ունեցածի համար։
«Իրենք թող չգան, որովհետև իրենք հանցագործ են և պատճառն ու մեղավորն են, որ մենք այսքան զոհեր ունենք»,- հայտարարել է Մետաքսե Հակոբյանը։