Եթե ուզում եք իմանալ ով եք դուք, ինքներդ ձեզ հարց տվեք՝ ի՞նչ եք զգում, երբ հիշում եք 2020 թ․ նոյեմբերի 9-ը

Եթե ուզում եք իմանալ ով եք դուք, ինքներդ ձեզ հարց տվեք՝ ի՞նչ եք զգում, երբ հիշում եք 2020 թ․ նոյեմբերի 9-ը

Mon, 09 Nov 2026 12:15:17 +0400


2020 թվականի նոյեմբերի 9-ը հավերժ կմնա հայ ժողովրդի պատմության մեջ որպես ամենամռայլ, ամենախայտառակ և իր մասշտաբներով հրեշավոր մի տարեթիվ, որը խորհրդանշում է մեր ժողովրդի պատմության մեջ ամենաարյունալի դավաճանությունը։

Ես հիշում եմ այդ օրը` ասես երեկ լիներ։ Հիշում եմ, թե ինչպես էին մարդիկ՝ վշտից և դավաճանության գիտակցումից խելագարված, բառացիորեն ներքին ցավից կորցնում իրենց ինքնատիրապետությունը։ Նոյեմբերի 9-ին մենք դեռ չգիտեինք, որ մեզ, մեր Արցախը, մեր պատիվն ու արժանապատվությունը, իսկ ի վերջո՝ ոչնչացմանը դիմադրելու մեր իրավունքը, մի քանի տարի անց կանվանեն «ստալինյան անցյալի մնացուկ»։ Որ Արցախը կանվանեն «օձիք», իսկ բոլոր նրանց, ովքեր դեռ հայ են մնացել, կպարսավեն այն բանի համար, որ մենք չենք զոհվել ադրբեջանական անօդաչուների, թուրքական ռումբերի և սիրիացի վարձկանների զոհը դառնալով։

Նոյեմբերի 9-ին մենք դեռ չգիտեինք, թեև կռահում էինք, բայց հրաժարվում էինք հավատալ, որ այս իշխանությունը զոհված հերոսների մայրերին սեփական որդիների շիրիմների մոտ մազերից քարշ կտա։ Մենք չէինք հավատում, որ կգտնվի գեթ մեկը, ով կասկածի տակ կդնի այն փաստը, որ Արցախը մեր Հայրենիքն է, և հինավուրց հայկական երկրամասի ոչնչացումը կանվանի «Հայաստանի իրական անկախություն»։

Մենք նույնիսկ չէինք էլ հավատա, որ ընդամենը մի քանի տարի անց մեզնից կփորձեն կերտել վախեցած, տարատեսակ «ֆեստիվառների» և քարոզչությունից բթացած մի հոտ՝ զուրկ ամոթից, խղճից ու հիշողությունից։

Մենք չէինք հավատում, որ այդ պարտության համար պատասխանատուները մարդկանց բանտ կնետեն միայն այն բանի համար, որ նրանք հայ են։ Հարյուրավոր քաղբանտարկյալների օրինակները մեր աչքի առաջ են։

Բայց այսօր մենք հասկանում ենք, որ նոյեմբերի 9-ը բոլորիս բաժանեց երկու խմբի՝ նրանց, ում համար այդ օրը խորհրդանշում է մեր ցավը ու վճռականությունը, և նրանց, ովքեր թքած ունեն սեփական Հայրենիքի, հարազատ քաղաքի, գյուղի, հենց իր ընտանիքի ԻՍԿԱԿԱՆ ապագայի վրա։

Նոյեմբերի 9-ը մեր ժողովրդին բաժանեց հայ ազգի և «հպարտ քաղաքացիների»։
Եւ եթե ցանկանում եք իմանալ, թե իրականում ով եք դուք, պարզապես ինքներդ ձեզ հարց տվեք՝ ի՞նչ եք զգում, երբ հիշում եք 2020 թվականի նոյեմբերի 9-ը։

Մի՛ վախեցեք։ Պարզապես ինքներդ ձեզ հարց տվեք։
Ո՞վ եք դուք իրականում

Արման Աբովյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը բարելավվել են իրավիճակը Հրվ․Կովկասում

ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը բարելավվել են իրավիճակը Հրվ․Կովկասում Mon, 09 Nov 2026 12:30:24 +0400…

7 րոպե ago

«Հոկտեմբերի կեսերին հնարավոր էր դադարեցնել կոտորածը և խուսափել մեծաթիվ զոհերից»

«Հոկտեմբերի կեսերին հնարավոր էր դադարեցնել կոտորածը և խուսափել մեծաթիվ զոհերից» Mon, 09 Nov 2026 12:29:16…

8 րոպե ago

Դա կործանարար կլինի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ հայ ժողովրդի համար

Դա կործանարար կլինի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ հայ ժողովրդի համար Mon, 09 Nov 2026…

14 րոպե ago

Մեզ պետք չէր Փաշինյանը, որ Շուշիում տրնգի պարեց, հետո դժգույն անվանեց

Մեզ պետք չէր Փաշինյանը, որ Շուշիում տրնգի պարեց, հետո դժգույն անվանեց Mon, 09 Nov 2026…

19 րոպե ago

29-ամյա երիտասարդը ABC Media-ի նախկին աշխատակից էր

29-ամյա երիտասարդը ABC Media-ի նախկին աշխատակից էր Mon, 09 Nov 2026 12:16:35 +0400 Հայտնի է…

21 րոպե ago

Ինչ է պատրաստվում անել ընդդիմությունը

Ինչ է պատրաստվում անել ընդդիմությունը Mon, 09 Nov 2026 12:13:42 +0400 Latest news from Հրապարակ…

24 րոպե ago