ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը բարելավվել են իրավիճակը Հրվ․Կովկասում
Mon, 09 Nov 2026 12:30:24 +0400
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը նպաստել է Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի։ Իրենց արդյունքներն են տալիս հայ-ադրբեջանական կարգավորումը և տարածաշրջանում փաստացի խաղաղության հաստատումը», – ասել է նա ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ ամենամյա հանդիպման ժամանակ։
Շոյգուի խոսքով, մեծ նշանակություն «ունի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որոնց շուրջ պայմանավորվածությունները ձեռք էին բերվել դեռևս աշխատանքային խմբի շրջանակում»։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ բոլոր լոգիստիկ նախագծերը պետք է ունենան տնտեսական հիմնավորում և շահութաբեր լինեն։
Այսօր Մոսկվայում անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպումը։ Օրակարգի առանցքային թեմաներն են տարածաշրջանային և հավաքական անվտանգության հարցերի քննարկումը, հակազդեցությունը ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին: