Նախարար Պապոյանը եւ մարզպետ Ղալումյանը նախընտրական քարոզարշավի մեջ են

Նախարար Պապոյանը եւ մարզպետ Ղալումյանը նախընտրական քարոզարշավի մեջ են

Mon, 09 Nov 2026 18:45:09 +0400


Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, հիմք ընդունելով իր դիմումը, նոյեմբերի 3-ին Տավուշի մարզպետի տեղակալի օգնական Արարատ Թամազյանին տրամադրել է չվճարվող արձակուրդ, 18 աշխատանքային օր՝ 2026թ․ նոյեմբերի 4-ից 27-ը ներառյալ: Ա․ Թամազյանը պետք է աշխատի 2026թ․ նոյեմբերի 30-ից։ Մարզպետ Ղալումյանը հոկտեմբերի 30-ին որոշել է Դեբեդավանի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող Համլետ Խաչատրյանին տրամադրել 2025-2026 թվականների իր ամենամյա երկարացված արձակուրդը՝ 25 աշխատանքային օր, նոյեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ։

Արարատ Թամազյանը Կողբ գյուղի նախկին վարչական ղեկավարն է, նա նոյեմբերի 29-ին կայանալիք Նոյեմբերյան համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 2-րդ համարն է, Համլետ Խաչատրյանը՝ նույն ցուցակի 40-րդ համարը։ ՔՊ – ընտրական ցուցակում ընդգրկված են նաև Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող այլ պաշտոնյաներ՝ Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենը, Լճկաձորի, Ջուջևանի դպրոցների վարչատնտեսական մասի համակարգողները, սակայն նրանք արձակուրդ չեն վերցրել։
Անցած կիրակի օրը՝ նոյեմբերի 8-ին մարզպետ Հայկ Ղալումյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 29-ին կայանալիք Նոյեմբերյան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ կուսակցության ընտրացուցակը գլխավորող Մխիթար Խաչիկյանի հետ այցելել են Պտղավան, Դեբեդավան, Բագրատաշեն, Զորական։ Ըստ համացանցում տարածված տեսանյութի՝ հանդիպումներից մեկի ժամանակ մարզպետ Ղալումյանը հայտարարել է․ «Ես ձեզ կարամ վստահ ասեմ, որ մեր թեկնածուն, մեր քաղաքական թիմը առաջիկա` նոյեմբերի 29-ին կայանալիք ընտրություններում 10-րդ համարն ա։ Ես ձեզ բոլորիդ հորդորում եմ, խնդրում եմ, որ ձեր ձայնը տաք մեր թեկնածուին, որովհետև համոզված եմ, որ պարոն Խաչիկյանի գլխավորությամբ մեր ավագանու մեր թիմը մեծածավալ աշխատանքներ ա իրականացնելու Նոյեմբերյան խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում»։

Հարց է ծագում` եթե Նոյեմբերյան համայնքի ավագանու ընտրություններում հաղթի «Ապրելու երկիր» կուսակցությունը եւ գործող համայնքապետ Արսեն Աղաբաբյանը վերընտրվի, համայնքի բնակավայրերում մեծածավալ ծրագրեր չեն իրականացվելո՞ւ իշխանությունների կողմից։ Մարզպետ Հայկ Ղալումյանը նախկինում մարզի համայնքներում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց էր սահմանել` նա ամեն ամիս մեկ օր մարզի Բերդ, Նոյեմբերյան, Դիլիջան համայնքներում քաղաքացիների ընդունելություն էր կատարում, սակայն ամիսներ շարունակ խախտել է իր իսկ սահմանված կարգը` համայնքներում քաղաքացիների ընդունելություն չի անում, համարելով, որ համայնքներում բնակիչների հետ պատահական հանդիպումներն ինքնին քաղաքացիների ընդունելություն են։ Կիրակի օրը մարզպետը` նախարար Պապոյանի հետ նախընտրական քարոզչության է մեկնել Դեբեդի հովտի գյուղեր։ Տավուշի մարզի այգիների բերքի իրացման խնդիր կա, այգիներում վնասատուներ կան, սակայն Գևորգ Պապոյանը փոխանակ այդ խնդիրներով զբաղվի, ՔՊ-ի նախընտրական քարոզչությամբ է զբաղված։ Նախընտրական այդ հանդիպումներին ակտիվորեն մասնակցել են այդ գյուղերի դպրոցների տնօրենները, ուսուցիչները։

Օրինակ, Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Գևորգյանը նոյեմբերի 8-ին իր ղեկավարած դպրոցի ուսուցիչներին հրահանգել է ժամը 12․30-ին ներկա լինեն գյուղի հրապարակում` բոլոր ուսուցիչների ներկայությունը պարտադիր է։ Այդ հանդիպմանը Լուսինե Գևորգյանը, ով ՔՊ կուսակցությունից ավագանու թեկնածու չէ, անձամբ էր վեր պարզել ՔՊ-ի նախընտրական բուկլետը։

Լուսանկարում, առաջին շարքում, աջից` Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Գևորգյանն է:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եվրոպայի հանդեպ մոտեցումը մեղմացրել է

Եվրոպայի հանդեպ մոտեցումը մեղմացրել է Mon, 09 Nov 2026 19:00:19 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի…

14 րոպե ago

Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագիրն անվանել է խելագարության գագաթնակետ

Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագիրն անվանել է խելագարության գագաթնակետ Mon, 09 Nov 2026 18:52:39 +0400 Պաշտպանության…

22 րոպե ago

Ով էր այսօր ներխուժել Փարաքարի եկեղեցի եւ ավերել այն

Ով էր այսօր ներխուժել Փարաքարի եկեղեցի եւ ավերել այն Mon, 09 Nov 2026 18:38:39 +0400…

36 րոպե ago

Մենք պատրաստ ենք առաջնորդել պայքարը. Էլեոնորա Մանանդյան

Մենք պատրաստ ենք առաջնորդել պայքարը. Էլեոնորա Մանանդյան Mon, 09 Nov 2026 18:35:27 +0400 Latest news…

39 րոպե ago

Քաղաքացին ջարդուփշուր է արել Փարաքարի եկեղեցում

Քաղաքացին ջարդուփշուր է արել Փարաքարի եկեղեցում Mon, 09 Nov 2026 18:33:00 +0400 Latest news from…

41 րոպե ago

Նախկին նախագահին կալանավորել են

Նախկին նախագահին կալանավորել են Mon, 09 Nov 2026 18:30:36 +0400 Պարագվայում դատավոր Ումբերտո Օթասուն ժամանակավոր…

44 րոպե ago