Տեղին է հարցը. ի՞նչ է քննարկվել նախքան ադրբեջանցի քաղաքացու վերադարձը

Տեղին է հարցը. ի՞նչ է քննարկվել նախքան ադրբեջանցի քաղաքացու վերադարձը

Mon, 09 Nov 2026 21:45:36 +0400


Հունաստանի պաշտպանության բանակի պաշտոնաթող զինվորական, անվտանգության և իրավապահ գործունեության գծով պրոֆեսոր Էֆթիմիս Տուրտիդիսը, անդրադառնալով ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցիների միջադեպին, որոնցից մեկին արդեն հետ են տվել Ադրբեջանին, ասաց, որ ադրբեջանցու այդքան շուտ հետ ուղարկումն, իհարկե, հարցեր են առաջացնում:

«Սակայն նաև պետք է տարբերակել՝ սրանք երկու առանձին դեպքեր են։ Ըստ տեղեկությունների՝ վերջերս վերադարձված ադրբեջանցի քաղաքացին սահմանը հատել էր մոլորվելու հետևանքով, իսկ զինծառայողը, ով մեղադրվում է երեխաների ներկայությամբ հայ մոր վրա հարձակվելու համար, այլ դեպք է, և նրա նկատմամբ Հայաստանում քրեական վարույթ է ընթանում։ Ինչ վերաբերում է Բաքվում պահվող հայ գերիներին, ապա սա չափազանց կարևոր հումանիտար խնդիր է։ Հասկանում եմ, թե ինչու են մարդիկ հարցնում՝ արդյոք Հայաստանը կարո՞ղ էր օգտվել այս հնարավորությունից՝ փոխարենը որևէ բան պահանջելու համար։ Եվ կարծում եմ՝ սա տեղին հարց է։ Մեծ տարբերություն կա դիվանագիտական բանակցությունների համար ընձեռված հնարավորությունն օգտագործելու և որևէ մեկին անազատության մեջ պահելու միջև՝ միայն այն պատճառով, որ նա կարող է պետք գալ գերիների փոխանակման ժամանակ: Եթե Հայաստանը ցուցաբերում է նման միջադեպերը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամություն, ապա, կարծում եմ, տրամաբանական է ակնկալել, որ Ադրբեջանը նույնպիսի պատրաստակամություն կդրսևորի հայ գերիների/պահվող անձանց հարցում։ Հարց է առաջանում՝ ի՞նչ է քննարկվել նախքան ադրբեջանցի քաղաքացու վերադարձը։ Բարձրացվե՞լ է արդյոք Բաքվում պահվող հայերի խնդիրը։ Արվե՞լ է արդյոք փորձ՝ հասնելու փոխադարձ հումանիտար քայլի։ Ես չգիտեմ և չեմ ցանկանում ենթադրություններ անել այն քննարկումների վերաբերյալ, որոնք, հնարավոր է, տեղի են ունեցել փակ դռների հետևում։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ հայ հասարակությունն իրավունք ունի իմանալու, թե ինչ դիվանագիտական ջանքեր են գործադրվում՝ իրենց հայրենակիցներին տուն վերադարձնելու ուղղությամբ։ Յուրաքանչյուր պահվող անձի հետևում կա ընտանիք՝ ծնողներ, կանայք, երեխաներ և հարազատներ»,-ասաց Տուրտիդիսը և հավելեց, որ սա պարզապես քաղաքական քննարկման հարց է՝ խոսքը մարդկանց կյանքերի մասին է:

Հույն զինվորականը շեշտում է՝ անհրաժեշտ է շարունակել դիվանագիտական ջանքերը՝ այս խնդիրը լուծելու համար, անհրաժեշտության դեպքում ապահովել միջազգային ներգրավվածություն, ինչպես նաև պատշաճ ուշադրություն դարձնել գործընթացում ներգրավված բոլոր անձանց իրավունքներին։ «Մենք հաճախ ենք խոսում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին, սակայն դա պետք է ներառի նաև հումանիտար խնդիրների լուծումը։ Ինձ համար կարևոր է, որ հայ ընտանիքները չմոռացվեն այն ընթացքում, երբ նրանք սպասում են իրենց հարազատների վերադարձին։ Պետք է դիտարկել դիվանագիտական յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ օգնելու այդ մարդկանց վերադառնալ տուն»,-եզրափակեց Տուրտիդիսը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Օլիմպիական չեմպիոնը հավակնում է նախագահի պաշտոնին

Օլիմպիական չեմպիոնը հավակնում է նախագահի պաշտոնին Mon, 09 Nov 2026 22:00:53 +0400 Ֆրանսիացի ձյուդոիստ, Օլիմպիական…

2 րոպե ago

Զոհերի թիվը հասել է 10-ի

Զոհերի թիվը հասել է 10-ի Mon, 09 Nov 2026 21:40:38 +0400 Իզմիրի Ալիաղա նահանգում գտնվող…

23 րոպե ago

Պեսկովը չի մեկնաբանել Քուշների հայտարարությունը

Պեսկովը չի մեկնաբանել Քուշների հայտարարությունը Mon, 09 Nov 2026 21:30:01 +0400 Կրեմլում չեն մեկնաբանել ԱՄՆ…

33 րոպե ago

Չարլզ III-ը կարող է դառնալ Չինաստան այցելած երկրորդ բրիտանացի միապետը

Չարլզ III-ը կարող է դառնալ Չինաստան այցելած երկրորդ բրիտանացի միապետը Mon, 09 Nov 2026 21:23:46…

40 րոպե ago

Հռոմը չունի Կիևին օգնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաները

Հռոմը չունի Կիևին օգնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաները Mon, 09 Nov 2026 21:09:45 +0400 Իտալիայի պաշտպանության…

54 րոպե ago

10 ժամ ջուր չի լինելու

10 ժամ ջուր չի լինելու Mon, 09 Nov 2026 21:07:32 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում…

56 րոպե ago