Զոհերի թիվն աճում է․ Էրդողանը նոր տվյալ ասաց
Mon, 09 Nov 2026 22:07:48 +0400
Թուրքիայի արևմուտքում՝ Իզմիր նահանգի Ալիաղա շրջանում գտնվող HABAŞ պողպատաձուլական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, ևս 13-ը վիրավորվել են, որոնցից երկուսը ծանր վիճակում են։
Էրդողանը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։
Թուրքիայի նախագահը նշել է, որ միջադեպի պատճառը պարզելու համար հետաքննություն է սկսվել։