Իսկ դուք ի՞նչ եք անում

Իսկ դուք ի՞նչ եք անում

Tue, 10 Nov 2026 09:00:55 +0400


«Տաբատը նեղ է, լայն է», «պադյեզդը կեղտոտ է»` հայտնի սկետչի ոգով մենք միշտ ամեն ինչից եւ բոլորից դժգոհ ենք: Բայց դա չի նշանակում, թե ինքներս ամեն ինչ իդեալական ենք անում, եւ մեզնից դժգոհելու առիթներ քիչ կան: Տարիներ շարունակ մեր հանրությունը դժգոհել է, որ ընդդիմությունն ակտիվ չէ, չի պայքարում, ոչինչ չի ձեռնարկում, պառակտված է, «իրար միս են ուտում»: Հիմա, երբ ընդդիմությունը տեղից շարժվել է եւ ինչ-որ բան է սկսել ձեռնարկել, երբ համախմբման նշաններ են ցույց տալիս, եւ վաղեմի թշնամիներն անգամ միմյանց կողքին կանգնում են, որ ինչ-որ բան անեն, էլի մեր հասարակությունը գոհ չէ: Հիմա նորից լսում ենք` իբր որ իրար հետ հանդիպեցիք, ի՞նչ արդյունք կա: Իբր որ այդ հայտարարությունը տարածեցիք, մետրոյում իրազեկման ակցիաներ արեցիք, բրոշյուրներ բաժանեցիք… ինչի՞ հասաք: Եվ ճանապարհային քարտեզ, կոնկրետ ծրագիր, գործողությունների պլան, ակտիվ քայլեր, արագ արդյունքներ են պահանջում: Պահանջելը, իհարկե, վատ չէ, քննադատելը` նույնպես, դժգոհությունն էլ այս իրավիճակով չբավարարվելու նշան է եւ գործողությունների ստիմուլ: Բայց ի՞նչ են անում այդ նույն մարդիկ եւ ինչպե՞ս են պատկերացնում այդ ծրագիրը, ի՞նչ քայլերի հաջորդականություն են ենթադրում, ինչպե՞ս են պատկերացնում կոնկրետ իրենց մասնակցությունն այդ պայքարին. բազմոցներին թիկնած` քննադատել, Ֆեյսբուքում մի քանի ստատուս գրել, զայրանալ ու ամեն ինչ փնովել ով ասես, կարող է: Բայց եթե դուք դժգոհ եք այս իրավիճակից եւ փոփոխություններ եք ուզում: Դեմ եք Հայաստանի Հանրապետության գահավիժմանը եւ կարծում եք, որ մեծ խայտառակություն է Ալիեւի պահանջով սահմանադրություն փոխելը, Տիգրանաշենը հանձնելը, 6 տարի Բաքվի բանտում գերիներ ունենալը… պետք է ցանկացած քայլ խրախուսեք:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: անում

Recent Posts

«Հրապարակ»․ Հայհոյում են, մոր հասցեին են բան ասում, չգիտե՞ք` մեր տղամարդիկ ինչքան զգայուն են այդ թեմաներով

«Հրապարակ»․ Հայհոյում են, մոր հասցեին են բան ասում, չգիտե՞ք` մեր տղամարդիկ ինչքան զգայուն են այդ…

30 րոպե ago

«Հրապարակ»․ 2 ժամ պտտվել ենք` 100-ից ավելի մարդու հետ զրուցել, արձագանքները բացառապես դրական էին

«Հրապարակ»․ 2 ժամ պտտվել ենք` 100-ից ավելի մարդու հետ զրուցել, արձագանքները բացառապես դրական էին Tue,…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել

«Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել Tue, 10 Nov 2026 08:20:13 +0400 Մասիս քաղաքի Դարբնիկ…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել

«Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել Tue, 10 Nov 2026 08:15:09…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Կապանում իշխանության թեկնածուին շատ վատ են ընդունում

«Հրապարակ»․ Կապանում իշխանության թեկնածուին շատ վատ են ընդունում Tue, 10 Nov 2026 08:10:24 +0400 Թեպետ…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում

«Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում Tue, 10 Nov 2026 08:05:46 +0400 Երեկ…

2 ժամ ago