«Հրապարակ»․ «Եկեք Ստրասբուրգ, պերերիվին միջանցքում կհանդիպենք». ՄԻՊ-ը հեգնում է ընդդիմադիրին

«Հրապարակ»․ «Եկեք Ստրասբուրգ, պերերիվին միջանցքում կհանդիպենք». ՄԻՊ-ը հեգնում է ընդդիմադիրին

Tue, 10 Nov 2026 09:45:25 +0400


Հայաստանում պաշտոնյաների ինքնահիացումն ու ինքնասիրահարվածությունը սահմաններ չունեն: Ապացույց՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանի երեկվա ելույթը 2027 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ։ Նա հայտարարեց, որ ՄԻՊ-ին քաղաքացիների դիմելիությունն աճել է՝ իրենց կողմից խնդիրներին տրվող դրական լուծումներով պայմանավորված: Թե ովքեր են այդ երջանիկները, որոնց մատից ՄԻՊ Մանասյանը փուշ է հանել, հայտնի չէ։ Հանրային տիրույթում, սոցիալական ցանցերում, թե բողոքի ակցիաների ժամանակ հնչող հարցազրույցներում գրեթե անհնար է գտնել որեւէ շարքային քաղաքացու, որը գոհ լինի ՄԻՊ-ից: Հակառակը՝ մարդիկ ամեն օր բախվում են անտարբերության ու անպատժելիության պատին, իսկ նրանց իրավունքների պաշտպանությանը կոչված պաշտոնյային հնարավոր չէ տեղում գտնել, հետը հանդիպել, որեւէ հարցով դիմել։

Այս հարցը երեկվա քննարկման ժամանակ բարձրացրեց ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, որը մեկ ամիս շարունակ հանդիպում է փնտրել Մանասյանի հետ, բայց չի կարողացել տեսնել նրան։ Մանուկյանի եւ Մանասյանի երեկվա հակադարձումներն իսկական կինո էին։ «Մի ամիս ա՝ զանգում ենք, ասում են՝ գործուղման է, հաջորդ անգամ զանգում ենք՝ նորից երկու շաբաթով գործուղման է»,- ասաց Մանուկյանը, որը չի հավատացել, որ ՄԻՊ-ը կարող է այդքան երկար պտտվել տարբեր երկրներով, իր պաշտոնավարման բուն երկրում այդքան քիչ լինել, ու պահանջել է իր օգնականից` ձայնագրել գործուղումների մասին ավետող հեռախոսավարին: Ընդդիմադիր պատգամավորն ընդամենը խնդրում էր ՄԻՊ-ի հետ համատեղ այցելություն «Նուբարաշեն» եւ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ների խցեր եւ պահման պայմանների գնահատում: «Դուք խորշո՞ւմ եք ինձ հետ հանդիպումից»։ Մանասյանը վիրավորվեց ու Մանուկյանին նրբորեն քրեական ենթամշակույթի կրող անվանեց։ Վերջինիս հարցին, թե այդ ինչ գործուղումների է ՄԻՊ-ն այդքան գնում, Մանասյանը մանկական անկեղծությամբ ու առոգանությամբ ասաց. «Այո, ես մեկնում եմ գործուղումների, ու այդ գործուղումներից շատերի նպատակը տարբեր տարածաշրջաններում ՄԻՊ հաստատությունների պաշտպանությունն է»։ Ապա՝ թե անցյալ շաբաթ Ստրասբուրգում էր՝ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նիստի։ «Ինչ է՝ պիտի առաջարկեինք, որ Դուք գայիք Ստրասբուրգ եւ ընդմիջման ժամին՝ միջանցքում քննարկո՞ւմ անեինք»,- «գողական գնաց» Մանասյանը։ Ապա սպառնաց, որ կզբաղվի իր աշխատողին` առանց նրան տեղեկացնելու ձայնագրելու հարցով, իբրեւ թե դա ապօրինի է։

Փաստորեն, մեր ՄԻՊ-ը «տարբեր տարածաշրջաններում ՄԻՊ հաստատություններին պաշտպանելու» է գնում, ասես ՄԱԿ-ի գլխավոր փրկարարը լինի, որն այնքան զբաղված է, որ Հայաստանի բանտերում փակված մարդկանց համար ժամանակ չի գտնում: Ու դեռ ավել փող է մեզնից ուզում։ 2027 թվականին ՄԻՊ գրասենյակի բյուջեն մոտ 4 մլն դրամով ավելացնում են։ Ըստ Մանասյան ՄԻՊ-ի՝ դա անհրաժեշտ է, քանի որ ընդլայնվել են մշտադիտարկումներն ու իրավապաշտպան գործերը: Նրան չեն հետաքրքրում Հայաստանի քաղաքացիներին հուզող գլխավոր հարցերը: «Անկեղծ, չեմ հասկանում ՀՀ-ում ընդդիմության եւ քաղաքական մեծամասնության բանավեճը` Սահմանադրության հետ կապված»,- պատասխանում է նա «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանի հարցին, թե ինչպես է վերաբերվում այլ երկրի պահանջով ու ճնշումներով ՀՀ-ում սահմանադրությունը փոխելուն: Բաքվում պահվող հայ ռազմագերիներին Անահիտ Մանասյանը տեսակցության չի գնա` իմաստ չի տեսնում: «Եթե դու պետք է մեկնես մի վայր, որտեղ որեւէ լիազորություն չես ունենալու, քեզ ցույց են տալու մի բան, որն ուզում են, որ տեսնես, ի՞նչ պետք է անես դրանից հետո։ Եթե ձեր ցանկությունը դա է, կարող ենք այդ ուղղությամբ շարժվել, որ դուրս գանք ասենք՝ ամեն ինչ լավ է, բայց ո՞րն է դրա օգուտը»,- ասաց Անահիտ Մանասյանը։ Բայց թե ինչու պետք է անպայման ասի, որ ամեն ինչ Բաքվի բանտում լավ է, երեւի նկատի ունի, որ Բաքվի մասին կարելի է կա՛մ լավն ասել, կա՛մ` ոչինչ, իր իշխանությունների ոգով:

Իսկ ո՞րն է ՄԻՊ գոր­ծունեությունից ՀՀ քաղաքացիների օգուտը, եւ ինչո՞ւ պետք է նրանք ավելի շատ փող տան Մանասյանին: Այս իրավիճակն ինձ հիշեցրեց բնակիչ-ԺԵԿ (կամ համատիրություն՝ Ս. Ս.) հարաբերությունների փակ շրջանակը, երբ ԺԵԿ-ի աշխատողը փող է ուզում բնակչից, որ աշխատավարձ ստանա, բնակիչն էլ հարցնում է՝ ծառայություն մատուցո՞ւմ ես, որ փող տամ, ու չի ուզում վճարել:
Հավելենք, որ Երեւանի կենտրոնում ՄԻՊ գրասենյակին նոր շենք են հատկացնում` Պուշկինի 56 Ա հասցեից տեղափոխվում են Մոսկովյան 5:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Ավելի անկեղծ կլիներ, որ գրեին՝ այդ գումարները մեզ պարգեւավճար են դառնալու

«Հրապարակ». Ավելի անկեղծ կլիներ, որ գրեին՝ այդ գումարները մեզ պարգեւավճար են դառնալու Wed, 11 Nov…

7 րոպե ago

Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ Արսեն Գևորգյանի մահվանից հետո

Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ Արսեն Գևորգյանի մահվանից հետո Wed, 11 Nov…

22 րոպե ago

#Ուղիղ․ «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա ԵՄ գրասենյակի դիմաց

#Ուղիղ․ «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա ԵՄ գրասենյակի դիմաց Wed, 11 Nov 2026 10:57:17…

25 րոպե ago

«Հրապարակ». Այս դեպքով մենք անգամ չգիտենք, թե ինչպես են բուժօգնություն ցուցաբերել

«Հրապարակ». Այս դեպքով մենք անգամ չգիտենք, թե ինչպես են բուժօգնություն ցուցաբերել Wed, 11 Nov 2026…

36 րոպե ago

«Հրապարակ»․ Անմեղ մարդը բանտում մեծ սթրես է ապրում, երբ գիտի, որ ոչ մի հանցանք չի կատարել

«Հրապարակ»․ Անմեղ մարդը բանտում մեծ սթրես է ապրում, երբ գիտի, որ ոչ մի հանցանք չի…

57 րոպե ago

«Հրապարակ»․ Ես ի՞նչ կապ ունեմ` մարդը քայլելիս էլ կարող է մահանալ

«Հրապարակ»․ Ես ի՞նչ կապ ունեմ` մարդը քայլելիս էլ կարող է մահանալ Wed, 11 Nov 2026…

1 ժամ ago