«Հրապարակ». Մարդկանց ճանապարհային քարտեզն է հետաքրքրում եւ ժամանակացույցը

«Հրապարակ». Մարդկանց ճանապարհային քարտեզն է հետաքրքրում եւ ժամանակացույցը

Tue, 10 Nov 2026 11:15:30 +0400


Շաբաթ օրը Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների եւ հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է հանդիպում` ընդդիմադիր դաշտի համախմբման կարգախոսով: «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ներկաներին կոչ է արել մի կողմ թողնել տարաձայնությունները եւ միավորվել Հայաստանի Սահմանադրությունն Ալիեւի թելադրանքով չփոխելու հարցի շուրջ: «Միավորվել եւ իրազեկել մարդկանց: Մենք ունենք ծրագիր՝ միավորել ընդդիմադիր դաշտը»,- ասել է նա: Հանդիպմանը ներկա են եղել 100-ից ավելի հասարակական, քաղաքական գործիչներ` տարբեր կուսակցություններից, ոլորտներից:

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան եւս մասնակցել է հանդիպմանը: «Հրապարակի» այն հարցին, թե ինչ տպավորություն ունի հանդիպումից, ինչ է անհրաժեշտ ընդդիմությանն այս պայքարում հաջողելու համար, Էլիբեգովան ասաց. «Շատ լավ է, որ կա համախմբման նախաձեռնություն, շատ կարեւոր է, որ չկրկնվեն նախկինում արված սխալները, որոնք արվել են նախորդ շարժումներին, եւ, որ ամենակարեւորն է, պետք է հստակ ներկայացնել, թե ինչի համար ենք բոլորս հավաքվել: Հասարակության ակտիվությունը կախված է այն բանից, թե նպատակներն ինչպես կներկայացնի ընդդիմությունը: Մարդկանց ճանապարհային քարտեզն է հետաքրքրում, ժամանակացույցը: Մարդկանց պետք է ընդհանուր պայքարի ռազմավարությունը ճիշտ ներկայացնել: Մինչեւ այդ ամենը քաղաքացուն հասկանալի չլինի, նա դիտողի կարգավիճակից առաջ չի գա»: Իսկ որո՞նք են ընդդիմադիր նախորդ շարժումների բացերը։ «Երկարատեւ պլանավորում, ռազմավարություն, մարտավարություն, տակտիկական եւ օպերատիվ աշխատանք,: Անհրաժեշտ է համակարգային մոտեցում, անգամ մենեջմենթ, ռիսկերի հաշվարկ: Պետք է հասկանալ, որ ուժեղ համակարգի դեմ պայքար է մղվում: Ռեժիմի դեմ պայքարելիս պետք է անպայման հաշվարկել բոլոր ռիսկերը, գտնել ելքային տարբերակներ բոլոր իրավիճակներում: Եթե օրվա իշխանությունը հեշտ հանձնվող լիներ, ապա ընտրություններ չէր կեղծի, ԲՀԿ-ի ձայները բոլորիս աչքի առաջ չէր գողանա: Նրանք իրենց պարտությունը չեն ընդունում»:

Հիշեցնենք, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտի մի շարք քաղաքական ուժեր հայտարարել են համազգային համախմբման մասին՝ չնայած իրենց միջեւ առկա քաղաքական տարաձայնություններին։ Նոյեմբերի 4-ի երեկոյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանը տեղի ունեցած հանդիպումից հետո 13 քաղաքական ուժ հանդես եկավ միասնական հայտարարությամբ՝ նախանշելով այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ պատրաստվում են միավորել իրենց ջանքերը։ Հիշեցնենք, որ նույն օրը Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր, իսկ նոյեմբերի 5-ին դատարանը նրան մեկ ամսով կալանավորելու որոշում կայացրեց։ Քննարկման արդյունքում ընդունված հայտարարության մեջ 13 ստորագրողներն ընդգծում են, որ «քաղաքական ուժերը, գիտակցելով Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերները, պատրաստ են մի կողմ դնել մի շարք տարաձայնություններ եւ համախմբվել ընդհանուր նպատակների շուրջ»։ Շաբաթ օրը կայացած հանրային հավաքից հետո ընդդիմադիր նոր ֆորմատի անդամները հանրային իրազեկում էին անում մետրոյում, քաղաքի փողոցներում` մարդկանց բացատրելով, որ հարկավոր է միասնական ուժերով դիմադրել ալիեւյան սահմանադրության ընդունմանը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տիկին նախարար, հիմա գո՞հ եք տեղի ունեցածից

Տիկին նախարար, հիմա գո՞հ եք տեղի ունեցածից Wed, 11 Nov 2026 12:09:40 +0400 «Ուժեղ Հայաստան»…

7 րոպե ago

Թույլ չենք տա, որ Արսեն Գևորգյանի մահը դառնա հերթական մոռացված դեպքը

Թույլ չենք տա, որ Արսեն Գևորգյանի մահը դառնա հերթական մոռացված դեպքը Wed, 11 Nov 2026…

13 րոպե ago

ՀՀ-ում ընդդիմադիր լինելը այլևս հավասազոր է մահվան. Յոլյան

ՀՀ-ում ընդդիմադիր լինելը այլևս հավասազոր է մահվան. Յոլյան Wed, 11 Nov 2026 12:01:00 +0400 Latest…

16 րոպե ago

Արժի, որ տիկին Գալյանն իրեն ավելի կոռեկտ պահի

Արժի, որ տիկին Գալյանն իրեն ավելի կոռեկտ պահի Wed, 11 Nov 2026 12:00:12 +0400 ԱԺ…

17 րոպե ago

Իրար մոտ խցերում ինչպես են պահվում ադրբեջանցին ու նախագահ Քոչարյանը

Իրար մոտ խցերում ինչպես են պահվում ադրբեջանցին ու նախագահ Քոչարյանը Wed, 11 Nov 2026 11:55:04…

22 րոպե ago

Ինչ իրավիճակ է Ռոբերտ Քոչարյանի խցում

Ինչ իրավիճակ է Ռոբերտ Քոչարյանի խցում Wed, 11 Nov 2026 11:49:57 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության…

27 րոպե ago