«Պատասխանատուները տվյալ պահին երկիրը կառավարողներն են»
Tue, 10 Nov 2026 11:52:58 +0400
Բնապահպան Լևոն Գալստյանն անդրադարձել է Արսեն Գևորգյանի մահվան դեպքին՝ կատարվածի պատասխանատվությունը դնելով երկրի ներկայիս իշխանությունների վրա։
Գալստյանը նշել է, որ կալանավորվամ ևս մեկ անձի մահվան համար պատասխանատու են տվյալ պահին երկիրը կառավարող ուժերը։ Նա նաև քննադատել է դեպքի վերաբերյալ հնչող այլ մեկնաբանությունները՝ դրանք որակելով որպես «պրիմիտիվ պոպուլիզմ»։
Հիշեցնենք, որ կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը: