25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը

Tue, 10 Nov 2026 12:55:05 +0400


25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է։ Ընդամենը 3 հոգով մեկնարկած բիզնեսն այսօր արդեն ունի շուրջ 500 աշխատակից։

Տարեցտարի ընդլայնելով արտադրությունը, PROFAL-ը Նաիրի համայնքում հիմնեց նաև տարածաշրջանում եզակի և աննախադեպ արտադրողականություն ունեցող ապակու մշակման գործարան:

PROFAL ընկերության գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա լիզինգն է, որի աջակցությամբ էլ գործարանը համալրվել է եվրոպական լավագույն սարքավորումներով:

«PROFAL-ի հաջողության գրավականներից է մարդկային ռեսուրսը. մեր բոլոր աշխատակիցները բարձր մասնագիտացում ունեն ու երկար ժամանակ աշխատում են մեզ հետ: Made in Armenia պիտակով մեր արտադրանքը մենք ներկայացնում ենք աշխարհի ամենազարգացած երկրներում՝ Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Սաուդյան Արաբիայում, իսկ այս տարի մուտք գործեցինք Կանադա, նաև արտահանում ենք իրականացնում Ռուսաստան և Կարիբյան կղզիներ։ Այս պահին աշխատում ենք հոլանդական շուկա մուտք գործելու ուղղությամբ։ Մենք կառուցել ենք Հայաստանում եզակի մեծությամբ ապակու մշակման գործարան. աշխատանքները դեռ չեն կանգնել, ավելի մեծ ներդրումներ ենք անելու այն ավելի ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ։ Գործարանի կառուցման ժամանակ տեղյակ էինք Ակբա լիզինգի ծրագրերից ու օգտվեցինք դրանցից։ Ձեռք բերեցինք ընկերության ամբողջ հաստոցային պարկը գրեթե 0%-ով, որն առաջին երեք տարին սուբսիդավորում էր պետությունը: Նմանատիպ ծրագրերը խթանում են բիզնեսի զարգացումը։ Այն, ինչ Ակբա լիզինգն է առաջարկել ու արել մեզ համար, շատ գովելի է, որովհետև հավասարազոր այլ պայմաններ մենք չենք ստացել ու այստեղ այն, ինչը տեսնում եք, իրենց հետ համատեղ աշխատանքի արդյունքն է»,- նշել է PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը։

Ընկերությունը Հայաստանում և արտերկրում իրականացրել է ավելի քան 30.000 նախագիծ, որոնց քանակն ամեն տարի ավելանում է։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ակբա լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

COP17 համաժողովը եւ Տավուշի մարզը

COP17 համաժողովը եւ Տավուշի մարզը Tue, 10 Nov 2026 13:15:48 +0400 Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք…

16 րոպե ago

Սա ողբերգություն է

Սա ողբերգություն է Tue, 10 Nov 2026 12:50:44 +0400 «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը…

41 րոպե ago

Ափսոսում եմ, որ այս կալանավորման դեպքով որևէ հրապարակային խոսք չեմ ասել

Ափսոսում եմ, որ այս կալանավորման դեպքով որևէ հրապարակային խոսք չեմ ասել Tue, 10 Nov 2026…

45 րոպե ago

«Հրապարակ». Պուտինի ատելությունը չէ հիմնական պատճառը

«Հրապարակ». Պուտինի ատելությունը չէ հիմնական պատճառը Tue, 10 Nov 2026 12:45:20 +0400 «Հրապարակը» զրուցել է…

47 րոպե ago

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում Tue, 10 Nov 2026 12:45:12 +0400 Հայաստանի ազգային…

47 րոպե ago

Վրաստանից հայե՞ր են արտաքսվել

Վրաստանից հայե՞ր են արտաքսվել Tue, 10 Nov 2026 12:30:11 +0400 Վրաստանից վերջին օրերին արտաքսվել է…

1 ժամ ago