Իրինա Յոլյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Tue, 10 Nov 2026 13:43:30 +0400
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանն անդրադարձել է կալանավայրում մահացած «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի դեպքին՝ իշխանություններին մեղադրելով քաղաքական հետապնդումների և մարդկանց ճակատագրերի հետ խաղալու մեջ։
Պատգամավորի խոսքով՝ Գևորգյանը նախ հանրային թիրախ է դարձել, ենթարկվել վարկաբեկման, ապա զրկվել ազատությունից, ինչից հետո մահացել է կալանավայրում։
Յոլյանը նշում է, որ իշխանությունները մարդկանց մեղավորությունը դեռևս ապացուցված չլինելու պայմաններում հրապարակայնորեն վարկաբեկում են՝ նրանց ճակատագրերը վերածելով քաղաքական պայքարի գործիքի։
Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վտանգում է ոչ միայն քաղաքացիների արժանապատվությունն ու ազատությունը, այլև նրանց կյանքը։