Լավրովը փակագծեր բացեց
Tue, 10 Nov 2026 14:23:43 +0400
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ասել է` ինչ հարցեր են քննարկվելու ԱՄԷ-ում անցկացվող եռակողմ բանակցությունների ժամանակ։
«Աբու Դաբիում անցկացվող բանակցություններում, մեզ հետ համաձայնեցված ամերիկյան կողմի առաջարկի համաձայն, կքննարկվեն այս տարածաշրջանում հավաքական անվտանգության ապահովման հարցերը՝ երաշխիքների ներքո, որոնք ուժի մեջ կմտնեն լիարժեք և համապարփակ կարգավորման հասնելուց հետո», – նշել է Լավրովը Մոսկվայում Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովի լիագումար նիստում։
Նրա խոսքով` Բայդենի նախկին վարչակազմը, ի տարբերություն ներկայիսի վարչակազմի, հրաժարվել է նույնիսկ քննարկել հավաքական անվտանգության երաշխիքները։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները տեղի են ունենում Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը։ Դրանք ուղղված կլինեն մայրցամաքային անվտանգության նոր համակարգի ձևավորման հիմնական ասպեկտների վրա։ Ուկրաինական կարգավորումը մեծ քննարկման կետերից միայն մեկը կլինի։