Արսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող ուժը․ հայտարարություն

Արսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող ուժը․ հայտարարություն

Tue, 10 Nov 2026 15:27:17 +0400


Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուսակցությունների միասնական հայտարարությունը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի բացահայտման, արդարադատության ապահովման և արդարության վերականգնման պահանջով։

«Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գրիգորյանը։

Արսեն Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք սանձազերծած քաղաքական հետապնդումների, ակնհայտ ոչ իրավաչափ խափանման միջոցի և նպատակային վարկաբեկման արշավի հերթական զոհն է։ Այս ողբերգությունը վկայում է սարսափելի իրողության մասին։ Մարդը և նրա արժանապատվությունը վաղուց արդեն բացարձակ արժեք չեն Հայաստանում, իսկ ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք։

Արսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանատվությունը կրում են իշխող ուժը և նրա ապօրինի հրահանգները դակող իրավական համակարգի ներկայացուցիչները։

• Խստագույնս դատապարտում ենք նման ողբերգական հետևանքներ ծնող քաղաքական հաշվեհարդարի մթնոլորտը։

• Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին և հասարակական ուժերին՝ անվերապահորեն դատապարտել այս դեպքը։

• Կոչ ենք անում միջազգային բոլոր կառույցներին և դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հստակ գնահատական տալ Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարմանն ու կյանք արժեցող քաղաքական հետապնդումների պրակտիկային։

Այս ողբերգությունը վերահաստատեց ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնման հրամայականը։ Արսեն Գևորգյանի հիշատակը պարտավորեցնում է մեզ մինչև վերջ պայքարել Հայաստանում մարդու իրավունքների, արժանապատվության և օրենքի գերակայության հաստատման համար»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երևանի խցանումների պատճառ #2467․ Կատակ չի

Երևանի խցանումների պատճառ #2467․ Կատակ չի Thu, 12 Nov 2026 18:09:07 +0400 Երևանի խցանումների պատճառ…

4 րոպե ago

Հրաձգություն Բրյուսելում․ կան տուժածներ

Հրաձգություն Բրյուսելում․ կան տուժածներ Thu, 12 Nov 2026 18:00:07 +0400 Հրաձգություն է տեղի ունեցել Բելգիայի…

13 րոպե ago

Տնտեսագետը՝ անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման մասին

Տնտեսագետը՝ անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման մասին Thu, 12 Nov 2026 17:47:07 +0400 Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը…

26 րոպե ago

ՌԴ ԱԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ եռակողմ բանակցություններից

ՌԴ ԱԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ եռակողմ բանակցություններից Thu, 12 Nov…

34 րոպե ago

Այս ամենն ունի հովանավորներ, եւ այդ մարդիկ այսօր պաշտոնյաներ են. Թանդիլյան

Այս ամենն ունի հովանավորներ, եւ այդ մարդիկ այսօր պաշտոնյաներ են. Թանդիլյան Thu, 12 Nov 2026…

40 րոպե ago

Շատ ցավալի բան է եղել․․․ Հեգնանքն ու սպառնալիքն ատելության դեմքն ունեն հասարակության մեջ

Շատ ցավալի բան է եղել․․․ Հեգնանքն ու սպառնալիքն ատելության դեմքն ունեն հասարակության մեջ Thu, 12…

46 րոպե ago