Մաքքարթնին 84 տարեկանում դարձել է միլիարդատեր
Tue, 10 Nov 2026 16:30:47 +0400
The Beatles-ի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին 84 տարեկանում դարձել է միլիարդատեր և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ երաժիշտների եռյակում:« Forbes»-ի գնահատմամբ՝ նրա կարողությունը հասել է 1,4 մլրդ դոլարի։ Արտիստի հարստության հիմնական աղբյուրներն են The Beatles-ի երաժշտական ժառանգությունից, հեղինակային իրավունքներից, համերգային գործունեությունից և ներդրումներից ստացված եկամուտները։
Տարեկան ևս մոտ 10 մլն դոլար Մաքքարթնին ստանում է The Beatles-ի երգերի հեղինակային իրավունքներից, որոնց վերականգնման համար նա երկու տասնամյակ պայքարում էր դատարաններում: Այդ իրավունքների արժեքը գնահատվում է առնվազն 200 մլն դոլար։
Երաժշտի կարողության զգալի մասը գալիս է նաև 1969 թվականին նրա հիմնադրած «MPL Communications» ընկերության ակտիվներից, որը տնօրինում է իր իսկ ստեղծագործությունների և այլ հեղինակների երաժշտական կատալոգների իրավունքները։
Բացի այդ, Մաքքարթնին շարունակում է գումար վաստակել հյուրախաղերից։ Համաշխարհային շրջագայության շրջանակում 2022-2025 թվականներին նա տվել է շուրջ 79 համերգ։ Երաժշտին է պատկանում նաև անշարժ գույք տարբեր երկրներում և արվեստի գործերի հավաքածու, որը ներառում է Ռենե Մագրիտի և Պաբլո Պիկասոյի կտավները:
Աշխարհի ամենահարուստ երաժիշտների վարկանիշում Մաքքարթնին զիջում է ամերիկացի ռեփեր Jay-Z-ին, որի հարստությունը Forbes-ը գնահատում է 2,8 մլրդ դոլար, և երգչուհի Թեյլոր Սվիֆթին՝ մոտ 2 մլրդ դոլար կարողությամբ: