Լավրովը բացահայտել է Փաշինյանի եվրոպական ուղին ընտրելու վտանգը՝ ըստ Մոսկվայի

Լավրովը բացահայտել է Փաշինյանի եվրոպական ուղին ընտրելու վտանգը՝ ըստ Մոսկվայի

Tue, 10 Nov 2026 17:08:38 +0400


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դռները Հայաստանի համար փակ չեն, և Երևանին կազմակերպությունից չեն վտարելու։

Լավրովն անդրադարձել է նաև Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավոր գործընթացի վերաբերյալ։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Փաշինյանի այն մոտեցումը, որ ԵՄ-ին պաշտոնապես անդամակցելու հայտ ներկայացնելուց և պատասխանը ստանալուց հետո միայն հանրաքվե կանցկացվի՝ որոշելու ԵՄ-ի կամ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ հարաբերությունների հետագա ուղղությունը, կարող է հայ ժողովրդին կանգնեցնել արդեն կայացված որոշման առաջ։

«Ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է՝ «Ես գնում եմ ԵՄ, ինձանից հանրաքվե են պահանջում, որպեսզի հայ ժողովուրդն ընտրի, թե որտեղ է իրեն ավելի լավ՝ ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ես այդ ընտրությունը կանեմ, երբ պաշտոնապես հայտ ներկայացնեմ և ինձ դրան պատասխանեն», դա արդեն ընտրություն չի լինի, դա ժողովրդին կանգնեցնելու է կատարված փաստի առջև»,– նշել է Լավրովը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ որքան գումար է վերադարձվել

Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ որքան գումար է վերադարձվել Wed, 11…

6 րոպե ago

Երիտասարդները կարդացին կառավարության դատավճիռը

Երիտասարդները կարդացին կառավարության դատավճիռը Wed, 11 Nov 2026 18:45:13 +0400 Երբեք Նիկոլ Փաշինյանին այդքան գույնը…

9 րոպե ago

Էրդողան- Փաշինյան հանդիպմանը ներկա էր նաև Թուրքիայի հետախուզության պետը

Էրդողան- Փաշինյան հանդիպմանը ներկա էր նաև Թուրքիայի հետախուզության պետը Wed, 11 Nov 2026 18:33:07 +0400…

21 րոպե ago

ՌԴ-ն և Ուկրաինան պայմանավորվել են գերիների նոր լայնածավալ փոխանակման մասին

ՌԴ-ն և Ուկրաինան պայմանավորվել են գերիների նոր լայնածավալ փոխանակման մասին Wed, 11 Nov 2026 18:30:13…

24 րոպե ago

Հսկիչն իրավասու չէ ուղեւորներին, առավել եւս անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից

Հսկիչն իրավասու չէ ուղեւորներին, առավել եւս անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից Wed, 11 Nov 2026 18:27:03…

27 րոպե ago

Հայաստանը ցանկանում է 120 մլն եվրո նոր վարկ վերցնել

Հայաստանը ցանկանում է 120 մլն եվրո նոր վարկ վերցնել Wed, 11 Nov 2026 18:15:48 +0400…

38 րոպե ago