Իրավիճակ է փոխվում

Իրավիճակ է փոխվում

Tue, 10 Nov 2026 18:45:57 +0400


Պիտի սկսեմ Զելենսկուց: Ծաղրածուն սաստիկ վախեցած է: Բայց, ո՜վ զարմանք… Նա վախեցած է ոչ թե եվրոպացի տերերից, ոչ թե անգլիական հատուկ ծառայություններից, ոչ թե Դոնալդ Թրամփից, ոչ թե Վլադիմիր Պուտինից, այլ սեփական ժողովրդից: Քիչ է ասել՝ վախեցած է: Նա սարսափում է այն դատաստանից, որ ժողովուրդները, սովորաբար, կայացնում են իրենց երկիրը կործանման եզրին հասցրած, իրենց անլուր տառապանքների ենթարկած, իրենց զավակների արյան գնով հարստացած ծաղրածու ղեկավարների նկատմամբ: Այս վախը Զելենսկուն կարող է դրդել ամեն քայլի, ընդհուպ Պուտինի ողորմածությանը հանձնվելուն, միայն թե չընկնի ժողովրդի ձեռքը:

Հայաստանում իրավիճակը շատ տարբեր չէ Ուկրաինայից: Հարբեցող ծաղրածուն, ինչպես արտահայտվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, չի վախենում ո՛չ ԵՄ-ում իրեն «սպասող» ֆունկցիոներներից, ո՛չ Թրամփից, ո՛չ Պուտինից, ո՛չ Էրդողանից, ո՛չ էլ անգամ «բացահայտ թշնամուց»: Նա վախենում է իր ժողովրդի դատաստանից, որն անխուսափելիորեն մոտենում է: Գիտեմ, կասեք՝ հայ ժողովուրդը պատրաստ չէ Փաշինյանից հաշիվ պահանջելու, ավելին՝ մի 4 ամիս առաջ 725 հազար քվե տվեց նրա կուսակցությանը… Բայց թույլ տվեք հարցնել՝ ինչո՞ւ է Փաշինյանն այսքան վախեցած, ինչո՞ւ է այսպես շտապում Սահմանադրություն փոխել, հրաժարվել Անկախության հռչակագրից, ամեն ինչ տալ, ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովրդին: Ասեմ՝ նա, ինչպես եւ Զելենսկին, հասկացել է, որ աշխարհում բան է փոխվել, եւ իր, որպես անփառունակ աշխարհաքաղաքացու, ժամանակը սպառվել է: Այլ խոսքով՝ նրա էշը գնացել է, ինքը՝ մնացել: Մնացել է ու պիտի պատասխան տա, թե ինչու իր ճղճիմ իշխանության տարիներին հայ ժողովուրդը կորցրեց գրեթե ամեն ինչ, այդ թվում եւ իր զավակների արյամբ նվաճած անկախությունն ու պետականությունը: Ինչո՞ւ է նա այս օրերին այսքան խոսում Հայոց ցեղասպանությունից, Անկախության հռչակագրից, քրիստոնեության ընդունման հանգամանքներից, ինչո՞ւ է այսքան խոսում խաղաղությունից, որն իբր բերել է: Խոսում է անընդհատ ու տենդագին՝ խեղաթյուրելով ամեն ինչ՝ մեր ծագումը, պատմությունը, ինքնության տարրերը, մեր այսօրն ու ապագան:

Արդարանո՞ւմ է… Ոչ: Արդարանալուց առաջ դեռ պետք է զղջա: Իսկ զղջալը նրա դեպքում, նույնը եւ Զելենսկու, հավասարազոր է անփառունակ ինքնասպանության: Ավելի ճիշտ կլինի ասել՝ նա դեռ փորձում է լղոզվել իրականությանն ու ճողոպրել իր համար անցանկալի, բայց եւ անխուսափելի զարգացումներից:

Ծաղրածուն չունի «ժառանգորդ», ում կկարողանար թողնել իշխանությունն ու հեռանալ: Ծաղրածուներին, առհասարակ, նման իրավունք տրված չէ: Լավագույն դեպքում ծաղրածուին կարող է փոխարինել մեկ այլ ծաղրածու, եթե դա տեղի ունենա արտաքին միջամտության պայմաններում: Ուկրաինան, դիցուք, մոտ է այդ սցենարին: Ծաղրածու Պորոշենկոյին փոխարինեց ծաղրածու Զելենսկին, բայց դա տեղի ունեցավ ոչ թե այն պատճառով, որ Պորոշենկոն այդպես կամեցավ, կամ Զելենսկին նրա իրավահաջորդն էր: Պարզապես թե՛ Պորոշենկոյի եւ թե՛ Զելենսկու արտաքին տերերն էին նույնը: Այսօր, երբ իշխանությունից Զելենսկուն հեռացնելն ամիսների կամ գուցե օրերի հարց է, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նրա տեղում Ռուսաստանի «դաբրոյով» մեկ ուրիշը չի հայտնվի: Այսինքն, «տերը» կարող է փոխվել, բայց դրանից Ուկրաինայի ղեկավարի կարգավիճակը չի փոխվի, նրա տեղում կհայտնվի մեկ այլ ծաղրածու՝ մեկ այլ փաթեթավորմամբ:

Ասվածը պրոյեկտելով Հայաստանի վրա՝ տեսնում ենք, որ բոլոր ուղղություններով ձախողված Փաշինյանն ամեն կերպ փորձում է Հայաստանում իշխանափոխության գնացքը փոխադրել օտար ազդեցության ռելսերի վրա: Իսկ այդ դեպքում կա՛մ իր տերերը կհաջողեն, կա՛մ ուրիշ տերեր: Կա՛մ Թուրքիան ու Ադրբեջանը կհաջողեն Հայաստանում իշխանության բերել իր նման մեկին, կա՛մ Ռուսաստանը մի նոր ծաղրածու կնշանակի, որ, անգամ իր նախորդի հակապատկերը լինելու պարագայում, հետամուտ չի լինի նրան պատասխանատվության ենթարկելու գործում:

Փաշինյանը չի վախենում օտարների ձեռքով իշխանափոխությունից: Նրա մտահոգություններն այլ են: Ի՞նչ կլինի, եթե դա իրեն չհաջողվի, եւ Հայաստանում իշխանափոխությունը տեղի ունենա ներսից: Նա սարսափում է այդ սցենարից: Այդ սարսափի հետեւանքներն են ազգային ուժերի դեմ չդադարող հալածանքները, ընդդիմության առաջնորդների զանգվածային բանտարկությունները, հայ ժողովրդի պատմության, ներկայի եւ ապագայի խայտառակ խեղաթյուրումները, ժողովրդին պատերազմներով վախեցնելու խեղկատակությունը, անկախության հռչակագիրը չեղարկելու սպառնալիքը, տարածաշրջանում Հայաստանի եւ հայ ժողովրդի՝ գործոն լինելու հանգամանքի զրոյացումը: Կարճ՝ Փաշինյանին այստեղ ոչինչ պետք չէ, եթե այլեւս ինքը չի լինելու վարչապետ: Իրենից հետո՝ թեկուզ ջրհեղեղ, միայն թե ինքն այդ պահին հեռու լինի բարոյապես եւ ֆիզիկապես կողոպտված ժողովրդի ցասումից:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արսեն Գևորգյանի՝ կալանավայրում մահվան դեպքով վարույթ է հարուցվել

Արսեն Գևորգյանի՝ կալանավայրում մահվան դեպքով վարույթ է հարուցվել Tue, 10 Nov 2026 19:01:48 +0400 Ստեփանավանում…

12 րոպե ago

Չեն հանդիպի ամերիկյան պատվիրակության հետ․ պատճառը հայտնի է

Չեն հանդիպի ամերիկյան պատվիրակության հետ․ պատճառը հայտնի է Tue, 10 Nov 2026 19:00:08 +0400 Իրանը…

14 րոպե ago

Մեծ սպասելիքներ չկան Աբու-Դաբիի բանակցություններից

Մեծ սպասելիքներ չկան Աբու-Դաբիի բանակցություններից Tue, 10 Nov 2026 18:30:32 +0400 Միացյալ Նահանգներում չեն ակնկալում,…

43 րոպե ago

Սա սոսկ ողբերգության արձանագրում չէ, այլ համակարգված և համակարգային բռնաճնշումների համապատկերի մաս

Սա սոսկ ողբերգության արձանագրում չէ, այլ համակարգված և համակարգային բռնաճնշումների համապատկերի մաս Tue, 10 Nov…

57 րոպե ago

Մինչեւ հիմա ՀՀ շրջափակումն իրականացնում էին Թուրքիան ու Ադրբեջանը, հիմա միացան նաեւ Իրանն ու Ռուսաստանը

Մինչեւ հիմա ՀՀ շրջափակումն իրականացնում էին Թուրքիան ու Ադրբեջանը, հիմա միացան նաեւ Իրանն ու Ռուսաստանը…

59 րոպե ago

Առանց ԱԺ-ի համաձայնության ոչինչ տեղի չի ունենան. Գաբրիելյանը ծեծկռտուքով նախաձեռնված վարույթի մասին

Առանց ԱԺ-ի համաձայնության ոչինչ տեղի չի ունենան. Գաբրիելյանը ծեծկռտուքով նախաձեռնված վարույթի մասին Tue, 10 Nov…

1 ժամ ago