Հերթական քաղաքական սպանությունն է` կապ չունի. եղել է մահ, թե սպանություն

Հերթական քաղաքական սպանությունն է` կապ չունի. եղել է մահ, թե սպանություն

Tue, 10 Nov 2026 21:15:31 +0400


Հերթական քաղաքական սպանությունն է, «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահն այսպես բոնորոշեց Հայաստանի առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ Արսեն Գևորգյանը կալանավորվել էր ՏԻՄ ընտրություններից անմիջապես առաջ, իսկ մահանալուց մի քանի օր առաջ պարբերաբար դժգոհել էր կրծքավանդակի շրջանում ցավերից:

«Սպանություն է քաղաքական դրդապատճառներով: Հիշեցնեմ Արմեն Գրիգորյանի դեպքը, երևի թե հասարակությունը չկարողացավ համապատասխան ձևով, համարժեք արձագանքել: Եւ ահա, շարունակվում է այս քաղաքականությունը: Անդրադառնամ պատասխանատուին՝ Եվրոպական դատարանը որոշումներ ունի, անկախ նրանից՝ սպանել են, թե մահացել է, կապ չունի, կարևորագույն նշանակություն ունի անմիջապես պատասխանատու անձին, որը ղեկավարում է այդ հիմնարկը, որտեղ գտնվում է, նա պիտի կրի պատասխանատվություն՝ դա առաջին հերթին: Կրկնում եմ, կապ չունի, եղել է մահ, թե սպանություն»,-ասաց Ալավերդյանը:
Երկրորդը, մյուս պատասխանատուն այն քաղաքական թիմն է, որն իրեն կոչում է «Քաղաքացիական պայմանագիր», նշեց իրավապաշտպանն ու հավելեց, որ բազմիցս ասել է, որ այստեղ ոչ միայն ղեկավարը պետք է կրի պատասխանատվություն, այլև ամբողջ թիմը՝ մասնավորապես խորհրդարանական այդ խմբակցությունը, որովհետև խորհրդարանական խմբակցությունն իր հայտարարություններով և կեցվածքով ամբողջովին ջատագովն է ու զորակցում է իր ղեկավարին:

«Այս առումով, ես կարծում եմ, մեր հասարակությունն իր ակտիվ խմբերով մինչ այսօր չի կարողանում գտնել այն լեզուն, ան ձևերը, որով ոչ թե ուղղակի արձագանքի ու բնութագրի, այլ կանխի: Մեզ մոտ կանխարգելիչ որևէ գործողություն հասարակությունը չի կարողանում ձեռնարկել և այս առումով ամբողջ պատասխանատվությունը ընկնում է իշխող ուժի վրա: կոնկրետ այս քրեակատարողականի ղեկավարի վրա և այդ օրը, կամ այդ օրից առաջ պատասխանատուի վրա»,-ասաց ՀՀ առաջին ՄԻՊ-ը:
Մեր հարցին, թե նման դեպքերում ինչ դերակատարաություն ունի ՄԻՊ-ը, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ ՄԻՊ-ի դերակատարությունը հետևյալն է՝ փաստորեն մենք ունենք միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունների արձագանքը, որ Հայաստանում չարաշահում են խափանման միջոց որպես ձերբակալություն ընտրելը:

«Այդպիսի դեպքերում Մարդու իրավունքների պաշտպանն ունի այդպիսի հնարավորություն, հատուկ արտահերթ զեկույցով հանդես գալը: Ոչ թե սպասենք, թե ինչ է լինելու, բայց կրկնում եմ, այդ մասին արդեն տեղյակ են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, էլ չեմ ասում երկրի ներսում արդեն կան խմբեր, որոնք որ բարձրաձայնում են, որ այդ աստիճան ու այդ թվով ձերբակալությունները բացարձակապես չեն բնութագրում Հայաստանը որպես ժողովրդավարական պետության ճանապարհ ընտրած, էլ չեմ ասում իրավական պետության»,-շեշտեց Ալավերդյանը:

ՀՀ առաջին ՄԻՊ-ը, նկատեց, որ շեշտում է իրավականը, քանի որ ունենք դեպքեր, օրինակ, Նաիրա Ալավերդյանը, ում ազատազրկել էին երկար ժամանակ, և հետո ազատել են, որովհետև ոչ մի բան չի ապացուցվել: «Այսինքն, Հայաստանում գործող իշխանությունները, գործադիր իշխանությունները և ՄԻՊ-ը ուշադրություն չեն դարձնում, որ դա կրում է վարչական պրակտիկայի բնույթ, և չարաշահում են այդ ձերբակալումը որպես խափանման մջիոց ընտրելը»,-եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

6 միլիոն եվրոյի գողացված ոսկի է գտնվել

6 միլիոն եվրոյի գողացված ոսկի է գտնվել Tue, 10 Nov 2026 21:30:35 +0400 Ֆրանսիայում իրավապահները…

6 րոպե ago

Թուրքիան դուրս կբերի իր զորքերը Իրաքյան Քուրդիստանից

Թուրքիան դուրս կբերի իր զորքերը Իրաքյան Քուրդիստանից Tue, 10 Nov 2026 21:00:32 +0400 Թուրքիան դուրս…

36 րոպե ago

Մահվան վիճակագիրները

Մահվան վիճակագիրները Tue, 10 Nov 2026 20:51:55 +0400 Մահվան վիճակագիրները։ Օրական մի քանի մարդ մահանում…

45 րոպե ago

Իմ գլխին քանի՞ մազ կմնար` եթե կալանավայրերում այսպիսի մահվան շքերթ լիներ

Իմ գլխին քանի՞ մազ կմնար` եթե կալանավայրերում այսպիսի մահվան շքերթ լիներ Tue, 10 Nov 2026…

51 րոպե ago

Կողմերը դեռ հեռու՞ են համաձայնությունից

Կողմերը դեռ հեռու՞ են համաձայնությունից Tue, 10 Nov 2026 20:30:22 +0400 Ավելի քան չորս տարի…

1 ժամ ago

Շենքը խայտառակ խոնավության մեջ էր, շատ ծանր հոտ էր գալիս

Շենքը խայտառակ խոնավության մեջ էր, շատ ծանր հոտ էր գալիս Tue, 10 Nov 2026 20:15:53…

1 ժամ ago