2027 և 2028 թվականները պայթյունավտանգ, սուր և կոնֆլիկտային են լինելու. ասղաբան
Tue, 10 Nov 2026 22:15:51 +0400
Ռուս աստղաբան Սվետլանա Դրագանը 2027 և 2028 թվականները համարում է Ռուսաստանի համար լարվածության, քաղաքական փոփոխությունների և հնարավոր ցնցումների ժամանակաշրջան։ Նրա կանխատեսմամբ՝ առաջիկա տարիներին կարող են վերափոխվել ոչ միայն Ռուսաստանի ներքին քաղաքական գործընթացները, այլև աշխարհի ուժերի հավասարակշռությունը: Դրագանը ներկայացրել է իր կանխատեսումը ՌԴ-ի վերաբերյալ:
Ռուսաստանին սպասվում են բարդ տարիներ
Աստղաբանի գնահատմամբ՝ 2027 և 2028 թվականները Ռուսաստանի համար կարող են լինել հատկապես պայթյունավտանգ և հակասություններով լի։
«Ռուսաստանի համար 2027 և 2028 թվականները պայթյունավտանգ, սուր և նույնիսկ կոնֆլիկտային են երևում։ Չեմ բացառում, որ կկայացվեն կոշտ որոշումներ, բոլորի համար էլ բարդ է լինելու»,- ասել է Դրագանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարող է դառնալ մի շարք իրադարձությունների նախաձեռնող, որոնք հետագայում կփոխեն աշխարհը։ Աստղաբանը կարծում է, որ այդ գործընթացները կարող են շարունակվել մինչև 2028 թվականի գարուն։
Դրագանը նաև բավական ուշագրավ կանխատեսում է արել Ռուսաստանի կառավարման համակարգի վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ մինչև 2029 թվականը կարող է քննարկվել երկրի կառավարման կենտրոնը Մոսկվայից Սիբիր տեղափոխելու հարցը։ Աստղաբանը չի բացառել, որ ապագայում Ռուսաստանի մայրաքաղաքը կարող է դառնալ Սիբիրի քաղաքներից մեկը։