«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»

«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»

Wed, 11 Nov 2026 08:00:08 +0400


Երեւանի քաղաքապետի պաշտոնի շուրջ ՔՊ-ականների մրցակցությունը թեպետ թափ է հավաքում (երեկ Ալեն Սիմոնյանը վերահրապարակել էր Աննա Հակոբյանի՝ մայրաքաղաքի մասին քննադատական տեսանյութը), սակայն իշխանական թիմում կասկած չունեն, որ Տիգրան Ավինյանն է իրենց թեկնածուն: Ոչ թե այն բանի համար, որ նա լավ քաղաքապետ է, այլ այն բանի, որ այս տարիներին այնպիսի կուռ համակարգ է ձեւավորել, որ ռիսկային է լինելու նրան այլ թեկնածուով փոխարինելը։ Արդեն 4 տարի է՝ համայնքային պետական ապարատն այնպես է իր հագով վերաձեւել, ամենուր իր կադրերին՝ մտերիմ, ընկեր-բարեկամներ նշանակել, որ նրանք եռանդով չեն աշխատի որեւէ այլ թեկնածուի համար, անգամ եթե վերեւից քաղաքական հրահանգ իջնի։ Այս ամենը քաջ գիտակցում է նաեւ Փաշինյանը, պարզապես նա, սովորության համաձայն, «բաժանիր, որ տիրես» սկզբունքով թողնում է, որ թիմակիցներն իրար «փոր թափեն», թշնամանան, որ իր դեմ հանկարծ չհամախմբվեն, դավադրություն չհյուսեն երբեւէ: Իսկ վերջին պահին կհայտարարի, թե ով է իրենց թեկնածուն: Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանին, նա, հայտնվելով Երեւանի խցանումների մեջ, վրդովված տեսանյութ էր հրապարակել, թե Երեւանում A կետից C կետ հասնելու համար մարդուն տիեզերագնացի առողջություն է անհրաժեշտ, տեղաշարժվելը դարձել է «ինֆարկտի բուն» եւ այլն։ Տիկինը դանդաղորեն ընտանեկան բռնությունից անցնում է այլ թեմաների:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Իրանը զգուշացնում է «թշնամուն»․ հարվածել է Բահրեյնում ամերիկյան բազային

Իրանը զգուշացնում է «թշնամուն»․ հարվածել է Բահրեյնում ամերիկյան բազային Fri, 13 Nov 2026 10:30:55 +0400…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Կազատեն՝ թող ազատեն, ջանները սաղ լինի

«Հրապարակ»․ Կազատեն՝ թող ազատեն, ջանները սաղ լինի Fri, 13 Nov 2026 10:25:40 +0400 Հոկտեմբերի 25-ին…

14 րոպե ago

Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է և վթարի ենթարկվել

Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է և վթարի ենթարկվել Fri, 13 Nov 2026 10:22:56 +0400 Առավոտյան…

17 րոպե ago

«Հրապարակ»․ Գալյանի էմոցիաներն ու «Նուբարաշենի» դիակները

«Հրապարակ»․ Գալյանի էմոցիաներն ու «Նուբարաշենի» դիակները Fri, 13 Nov 2026 10:15:27 +0400 «Կալանավայրում Արսեն Գեւորգյանի…

25 րոպե ago

«Թշնամին» հարվածեց․ Իրանից մտահոգիչ լուրեր են ստացվում

«Թշնամին» հարվածեց․ Իրանից մտահոգիչ լուրեր են ստացվում Fri, 13 Nov 2026 10:00:06 +0400 Նոյեմբերի 12-ի…

40 րոպե ago

«Հրապարակ»․ Թե ինչ կընտրեմ, ես դա չեմ կարող ասել

«Հրապարակ»․ Թե ինչ կընտրեմ, ես դա չեմ կարող ասել Fri, 13 Nov 2026 09:45:15 +0400…

55 րոպե ago