Ատեստավորու՞մ, թե՞ ուսուցչի աշխատանքի արժեզրկում․ «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցիչների համախմբված բողոքը

Ատեստավորու՞մ, թե՞ ուսուցչի աշխատանքի արժեզրկում․ «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցիչների համախմբված բողոքը

Wed, 11 Nov 2026 11:41:17 +0400


ԲԱՑ ԴԻՄՈՒՄ-ՊԱՀԱՆՋ ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

2026 թվականի նոյեմբերի 7-ին անցկացված «Տեխնոլոգիա» առարկայի կամավոր ատեստավորման թեստավորումըբացահայտեց մի շարք կոպիտ, համակարգային և աններելի խախտումներ, որոնք լրջորեն վտանգում են գնահատման գործընթացի արդարությունն ու օբյեկտիվությունը։ Որպես հանրապետության «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցիչներ՝ մենք խստորեն դատապարտում ենք մասնագիտական գնահատման նման կարևոր պետական գործընթացի նկատմամբ դրսևորված մակերեսային և
անպատասխանատու վերաբերմունքը։

ՀԻՄՆԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՀԵՏ ԲԱԽՎԵԼ ԵՆՔ․

Թեստային ձևաչափի կոպիտ խախտում․ Համաձայն նախապես հրապարակված պաշտոնական ուղեցույցի՝ թեստը պետք է ներառեր 45՝ մեկ ճիշտ պատասխանով և 15՝ կարճ պատասխանով հարց։ Մինչդեռ փաստացի քննության ժամանակ կարճ պատասխաններով հարցերից 5-ը ներկայացվել է պնդումների փնջի ձևաչափով, ինչը լիովին խախտում է հայտարարված կառուցվածքն ու գնահատման տրամաբանությունը։

Գրականության ցանկից և դասագրքերից դուրս հարցեր․ Թեստում առկա են բազմաթիվ հարցեր (այդ թվում՝ կենտրոնական պրոյեկտման, ռելեի գործառույթների և ֆինանսական ռիսկերի վերաբերյալ), որոնք կամ բացակայում են 2024թ. երաշխավորված պաշտոնական դասագրքերից ու ուղեցույցներից, կամ ուղղակի հակասում են դրանց։

ԱԲ (Արհեստական բանականության) անգրագետ կիրառումը և վերահսկողության թերացումը․ Մենք դեմ չենք ժամանակակից տեխնոլոգիաներին, բայց անթույլատրելի է ԱԲ գործիքներով հարցաշար ավտոմատ գեներացնելն ու առանց հմուտ մասնագետների կողմից մանրակրկիտ ստուգման շրջանառության մեջ դնելը։ Դրա հետևանքն են սխալ նշված ճիշտ պատասխանները, խճճող, մոլորեցնող ձևակերպումներն ու ԿԳՄՍՆ վերահսկողության խորը թերացումը։

ՄԵՐ ՊԱՀԱՆՋԸ․

Հիմք ընդունելով վերոհիշյալ անհերքելի փաստերը՝ ուսուցչական համայնքի անունից պահանջում ենք․

• Որպես կրած մասնագիտական և բարոյական վնասի փոխհատուցում՝ ամբողջությամբ բավարարել
խախտումներով կազմված հարցերի բողոքարկումները։
• Վերանայել քննության վերջնական գնահատումը՝ չեղարկելով կոպիտ խախտումներով հարցերը և
ուսուցիչներին վերականգնելով համապատասխան միավորները։
«Դուք ուսուցչից ակնկալում եք 45 րոպեում 35 սովորողի հետ տարվող անհատականացված, մեթոդական
ու մասնագիտական կատարելություն, սակայն պետական նշանակության քննական թեստեր մշակելիսդրսևորում եք այսաստիճան անփութություն։

Արդյո՞ք սա է արդարության չափանիշը։ Եվ ինչպե՞ս կարող է կրթության գերագույն կառույցը վայելել ուսուցչի վստահությունն ու հարգանքը, երբ ինքն է արժեզրկում սեփական սահմանած նշաձողը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՀՀ-ում ընդդիմադիր լինելը այլևս հավասազոր է մահվան. Յոլյան

ՀՀ-ում ընդդիմադիր լինելը այլևս հավասազոր է մահվան. Յոլյան Wed, 11 Nov 2026 12:01:00 +0400 Latest…

3 րոպե ago

Արժի, որ տիկին Գալյանն իրեն ավելի կոռեկտ պահի

Արժի, որ տիկին Գալյանն իրեն ավելի կոռեկտ պահի Wed, 11 Nov 2026 12:00:12 +0400 ԱԺ…

4 րոպե ago

Իրար մոտ խցերում ինչպես են պահվում ադրբեջանցին ու նախագահ Քոչարյանը

Իրար մոտ խցերում ինչպես են պահվում ադրբեջանցին ու նախագահ Քոչարյանը Wed, 11 Nov 2026 11:55:04…

9 րոպե ago

Ինչ իրավիճակ է Ռոբերտ Քոչարյանի խցում

Ինչ իրավիճակ է Ռոբերտ Քոչարյանի խցում Wed, 11 Nov 2026 11:49:57 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության…

14 րոպե ago

«Դատավորներն էլ պիտի պատասխան տան»

«Դատավորներն էլ պիտի պատասխան տան» Wed, 11 Nov 2026 11:46:51 +0400 Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների…

18 րոպե ago

«Հրապարակ». Ամեն կերպ փորձում են արդարացնել այն իրավիճակը, որը տիրում է բանակում

«Հրապարակ». Ամեն կերպ փորձում են արդարացնել այն իրավիճակը, որը տիրում է բանակում Wed, 11 Nov…

19 րոպե ago