Թեյի ընդմիջում Թուրքիայից
Wed, 11 Nov 2026 16:03:25 +0400
Փաշինյանը , ինչպես հայտնի է, գտնվում է Թուրքիայում՝ Անթալիայում։ Նա մասնակցում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվող առաջնորդների գագաթնաժողովին։ Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ օտարերկրյա գործընկերների հետ։
Թուրքիայից Փաշինյանն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ այն վերնագրելով «Թեյի ընդմիջում»։
Հատկանշական է, որ տեսանյութի մեկնաբանությունների բաժնում նկատվում են մի շարք թուրք օգտատերերի՝ թուրքերենով գրված մեկնաբանություններ։
Օգտատերերի ուշադրությունից չի վրիպել նաև տեսանյութում վարչապետի օգտագործած բաժակը․ այն կարծես թուրքական ավանդական թեյի բաժակներից է։