Գերմանիային այս ձմռանը գազի պակաս է սպառնում

Գերմանիային այս ձմռանը գազի պակաս է սպառնում

Wed, 11 Nov 2026 17:00:41 +0400


Գերմանիան կարող է այս ձմռանը բախվել գազի դեֆիցիտի․ երկրի գազապահեստարաններում պաշարները պատմական նվազագույն մակարդակի են հասել։ Նոյեմբերի 1-ի դրությամբ պահեստարանները լցված են եղել ընդամենը 61%-ով, ինչը կառավարության սահմանած թիրախից 9 տոկոսային կետով ցածր է։

Ինչպես գրում է Neue Zürcher Zeitung-ը, իրավիճակի հիմնական պատճառներից մեկը Իրանի պատերազմի հետևանքով էներգակիրների գների կտրուկ աճն է։ Ամռանը գազի մեկ մեգավատտ-ժամի գինը տատանվում էր 40-60 եվրոյի սահմաններում։ Առևտրականները, ակնկալելով գների նվազում, հետաձգել են պահեստարանների լցման գործընթացը, սակայն վերջին շրջանում գազի գինը 2022 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 եվրոն մեկ մեգավատտ-ժամի դիմաց։

Գերմանիայի գազապահեստարանների օպերատորների ասոցիացիայի՝ INES-ի գնահատմամբ՝ խիստ ցրտերի դեպքում երկիրը կարող է հունվարին, փետրվարին և մարտին ամսական մինչև 6.6 տերավատտ-ժամ գազի պակաս ունենալ։ Հաշվարկներում արդեն ներառված են հարևան երկրներից ստացվող մատակարարումներն ու հեղուկացված բնական գազի ներմուծումը։

Փորձագետների գնահատմամբ՝ ձմռան սովորական եղանակային պայմաններում գազամատակարարումը պետք է կայուն մնա։ Սակայն ծայրահեղ ցրտերի դեպքում անխափան մատակարարումը երաշխավորել հնարավոր չի լինի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Շտապօգնության ուշ հասնելն են շահարկում, ես ճշտել եմ 20 րոպեում հասել է

Շտապօգնության ուշ հասնելն են շահարկում, ես ճշտել եմ 20 րոպեում հասել է Wed, 11 Nov…

11 րոպե ago

ՀՀ-ում թոփ 3 պռոիշխանական համայնքապետներից մեկը Եղեգնաձորի համայնքապետն է

ՀՀ-ում թոփ 3 պռոիշխանական համայնքապետներից մեկը Եղեգնաձորի համայնքապետն է Wed, 11 Nov 2026 17:07:25 +0400…

16 րոպե ago

Նման դեպքեր լինելու են, հովիվ կարող է հատել հայկական սահմանը

Նման դեպքեր լինելու են, հովիվ կարող է հատել հայկական սահմանը Wed, 11 Nov 2026 17:02:07…

21 րոպե ago

Կողք կողքի քայլելու եւ միմյանց թիկունք լինելու զգացողությունը հզոր ուժ է

Կողք կողքի քայլելու եւ միմյանց թիկունք լինելու զգացողությունը հզոր ուժ է Wed, 11 Nov 2026…

38 րոպե ago

Նոր կադրեր՝ Արթուր Ալեքսանյանի հարսանիքից

Նոր կադրեր՝ Արթուր Ալեքսանյանի հարսանիքից Wed, 11 Nov 2026 16:28:09 +0400 Նազենի Հովհաննիսյանը նոր կադրեր…

55 րոպե ago

Փաշինյանն այնպես է անում, որ թվում է՝  մեր թշնամին Հայաստանի իշխանությունն է

Փաշինյանն այնպես է անում, որ թվում է՝  մեր թշնամին Հայաստանի իշխանությունն է Wed, 11 Nov…

1 ժամ ago