Հայաստանը չարձագանքեց․ Մոսկվան մտահոգ է ՀՀ-ում ՌԴ քաղաքացիների ձերբակալմամբ

Հայաստանը չարձագանքեց․ Մոսկվան մտահոգ է ՀՀ-ում ՌԴ քաղաքացիների ձերբակալմամբ

Wed, 11 Nov 2026 19:23:39 +0400


Երրորդ երկրների պահանջով Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները լուրջ մտահոգություն են առաջացնում Մոսկվայում։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Արևմտյան մի շարք երկրներ ամբողջ աշխարհում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ իսկական որս են սկսել։ Ցավոք, Հայաստանն այս առումով բացառություն չի դարձել, քանի որ տարեսկզբից հանրապետությունում օտարերկրյա պետությունների համապատասխան հարցումների հիման վրա Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել»,– ասել է Զախարովան, որի խոսքերը մեջբերում է Սպուտնիկ-ը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանի քաղաքացիներին առաջադրվող մեղադրանքները հաճախ իրականության հետ որևէ աղերս չունեն։

Զախարովան նշել է, որ ռուսաստանցի դիվանագետները պարբերաբար այցելում են համապատասխան հաստատություններում պահվող իրենց հայրենակիցներին։ Տեղեկություններ կան նաև, որ նրանցից մի քանիսի առողջական վիճակը վատթարացել է։

«Ավելի քան մեկ տարի առաջ հայ գործընկերներին առաջարկեցինք այս խնդրի կարգավորման իրավական տարբերակ՝ համապատասխան երկկողմ համաձայնագրի ստորագրման միջոցով։ Ընդ որում` Երևանի քննարկմանը ներկայացված նախագիծը հաշվի էր առնում նաև հայկական կողմի ցանկությունները։ Բայց մինչ օրս որևէ առարկայական արձագանք չենք ստացել»,– հայտարարել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական իրավիճակի պատանդ։ Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակելու է հարցը պահել հատուկ վերահսկողության ներքո և առավելագույն ջանքեր գործադրել ձերբակալված քաղաքացիներին ազատ արձակելու համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ձայնից զրկեցին, իսկ Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց քննարկվե՞լ է

Ձայնից զրկեցին, իսկ Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց քննարկվե՞լ է Wed, 11 Nov 2026 19:38:28 +0400…

10 րոպե ago

Հայաստանի ղեկավարությունն է որոշողը․ ՀԱՊԿ-ը նախապայման ունի

Հայաստանի ղեկավարությունն է որոշողը․ ՀԱՊԿ-ը նախապայման ունի Wed, 11 Nov 2026 19:32:14 +0400 Երբ Հայաստանը…

16 րոպե ago

Իրանն այլեւս չի կարողանա նավթ արտահանել․ կարծում է Մարկո Ռուբիոն

Իրանն այլեւս չի կարողանա նավթ արտահանել․ կարծում է Մարկո Ռուբիոն Wed, 11 Nov 2026 19:30:06…

18 րոպե ago

Քայլ առ քայլ՝ դեպի երազանքի իրականացում

Քայլ առ քայլ՝ դեպի երազանքի իրականացում Wed, 11 Nov 2026 19:15:21 +0400 Փաշինյանի երազանքն իրականանում…

33 րոպե ago

Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Թուրքիայի փոխնախագահի հետ

Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Թուրքիայի փոխնախագահի հետ Wed, 11 Nov 2026 19:07:12 +0400 ՄԱԿ-ի…

41 րոպե ago

Կիմ Չեն Ընը մտադիր է իշխանությունը փոխանցել իր 13-ամյա դստե՞րը

Կիմ Չեն Ընը մտադիր է իշխանությունը փոխանցել իր 13-ամյա դստե՞րը Wed, 11 Nov 2026 19:00:13…

48 րոպե ago