Ի՞նչ է այրվում Էրեբունի մոլի հարևանությամբ. Հրդեհը դեռ չի հաջողվում մարել
Wed, 11 Nov 2026 21:50:37 +0400
Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ «Էրեբունի մոլի» հարևանությամբ, խոշոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհի վայրից ստացված տեղեկությունների համաձայն՝ այրվում է մսի խանութ, որն ունի նաև խորովածանոց։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները մեզ հետ զրույցում հայտնել են, որ կրակը շարունակում է տարածվել, և այս պահին այն դեռևս չի հաջողվել մարել։
Հրդեհի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։
Դեպքի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։