Ինչպես Հայկ Մարտիրոսյանը առավելության հասավ ադրբեջանցու հետ խաղում
Thu, 12 Nov 2026 13:15:43 +0400
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի առաջին խաղափուլում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով ավարտել է հանդիպումն Ադրբեջանի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովի հետ։
Առաջին պարտիայում Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով պարտություն է կրել, սակայն երկրորդում՝ խաղալով սևերով, կարողացել է հաղթանակ տանել ադրբեջանցի գրոսմայստերի նկատմամբ։
Հայկ Մարտիրոսյանը հանդես է գալիս C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են նաև Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին և Աբհիմանյու Միշրան։ Հատկանշական է, որ նոյեմբերի 10-ին կայացած կայծակնային շախմատի մրցաշարում հայ գրոսմայստերը նույնպես հաղթել էր Մամեդյարովին։
Մրցաշարի երկրորդ խաղափուլի առաջին պարտիան կմեկնարկի այսօր՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի ժամանակով 18։00-ին։