Թուրքական մամուլին զվարճացրել են Փաշինյանի հրապարակած տեսանյութերը
Thu, 12 Nov 2026 14:07:50 +0400
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում Անթալիայից հրապարակած տեսանյութերը լայն արձագանք են գտել թուրքական մամուլում։
Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Փաշինյանի առօրյայից դրվագները, որոնք նա ներկայացրել է իր տեսանյութերում, գրում է Ermenihaber-ը։
Հատուկ ուշադրության են արժանացրել Անթալիայից վերցրած բանանի հետ կապված տեսանյութին, որտեղ Փաշինյանը ճանապարհ ընկնելուց առաջ բանանը դրել էր բաճկոնի ներքին գրպանը, իսկ ավելի ուշ՝ Դուբլին հասնելուն պես, հանել և դրել սեղանին։
Թուրքական ԶԼՄ-ները լուսաբանել են նաև Փաշինյանի թեյախմության դրվագը։
Բնականաբար, թուրքական մամուլի հետաքրքրությունը Հայաստանի փաստացի ղեկավարի գործողություններին ընդամենը զավեշտի ու հեգնանքի մակարդակում են և ոչ ավելին։