Ուզբեկների և ղրղզների միջև արյունալի բախումնե՞ր են սպասվում
Thu, 12 Nov 2026 15:30:26 +0400
Ղրղզստանում, ընտրություններից առաջ, երկրի հարավում կարող են ղրղզների և ուզբեկների միջև ազգամիջյան կոնֆլիկտ հրահրելու փորձեր արվել։
Այս մասին ասվում է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի՝ նոյեմբերի 12-ին հրապարակված ուղերձում, ըստ ղրղզական լրատվամիջոցների։
Ժապարովը նշել է, որ տեղեկություններ է ստացել այն մասին, թե անբարեխիղճ քաղաքական գործիչները քննարկում են սադրիչ լուրեր և հայտարարություններ տարածելու ծրագրեր, որոնք կարող են հանգեցնել անկարգությունների և խափանել քվեարկությունը։
«Ուզբեկների և ղրղզների միջև հակամարտություն հրահրելու համար բավական է տարածել կեղծ լուրեր, որոնք խաղում են մարդկանց զգացմունքների հետ և վիրավորում նրանց ազգային հպարտությունը», – նշել է նա։
Ժապարովը հիշել է 1990 և 2010 թվականների ողբերգական իրադարձությունները, որոնց հետևանքով զոհվել են երկու ազգությունների քաղաքացիական անձինք։ Նա կոչ է արել ղրղզներին չտրվել սադրանքներին, չտարածել չստուգված տեղեկատվություն և թույլ չտալ միջէթնիկական ատելության հրահրում։