Թուրքիան նշել է Հայաստանի հետ սահմանի բացման գլխավոր նախապայմանը
Thu, 12 Nov 2026 16:15:31 +0400
Թուրքիան նշել է Հայաստանի հետ սահմանի բացման գլխավոր նախապայմանը
Թուրքիան մտադիր չէ բացել իր ցամաքային սահմանը Հայաստանի հետ քանի դեռ Բաքվի և Երևանի միջև վերջնական խաղաղության չի հաստատվել։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նախարարի խոսքով՝ Թուրքիան արդեն ավարտել է Հայաստանի ուղղությամբ ճանապարհային և երկաթուղային անցակետերի բացման տեխնիկական և ենթակառուցվածքային նախապատրաստական աշխատանքները։
Միևնույն ժամանակ, Անկարան վճռականորեն հավատարիմ է հարաբերությունների կարգավորումը ադրբեջանա-հայաստանյան խաղաղության գործընթացում առաջընթացի հետ համաժամեցնելու սկզբունքին։