Չեն կարողացել պայմանավորվել հրադադարի հաստատման հարցում
Thu, 12 Nov 2026 19:00:44 +0400
Ուկրաինան եւ Ռուսաստանը չեն կարողացել պայմանավորվել հրադադարի հաստատման հարցում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ Աբու-Դաբիում տեղի ունեցած երկօրյա բանակցություններում նման պայմանավորվածության հասնել հնարավոր չի եղել, քանի որ ռուսական պատվիրակությունը նման լիազորության օժտված չի եղել։ Զելենսկին մանրամասնել է, որ ամերիկյան դեսպանորդներ Սթիվեն Վիթքոֆն ու Ջարեդ Քուշները հրադադարի հարցը ներկայացնելու են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ ամերիկացի բանակցողներն արդեն Մոսկվայում են, եւ այսօր՝ օրվա առաջին կեսին նախատեսված է նրանց հանդիպումը ՌԴ նախագահի հետ։ Զելենսկին ասել է, որ դրանից հետո առնվազն հույս ունի, որ հրադադարի հաստատման հարցում որոշակի կոնկրետություն կլինի։ Նա նաեւ ասել է, որ ամերիկյան կողմը մշտապես առաջարկում է Ուկրաինային գնալ զիջումների եւ հանձնել Դոնբասը՝ դա դիտարկելով որպես պատերազմը ավարտին հասցնելու միակ տարբերակ։