Արդեն չեն էլ ասում` հարաբերությունները կարգավորեք, ասում են` Ադրբեջանի պահանջները կատարեք

Արդեն չեն էլ ասում` հարաբերությունները կարգավորեք, ասում են` Ադրբեջանի պահանջները կատարեք

Thu, 12 Nov 2026 21:15:05 +0400


Անթալիայում COP31-ի շրջանակներում ընթացող Առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Թուրքիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Անթալիա և մասնակցությունն Առաջնորդների գագաթնաժողովին: Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էրդողանին` միջոցառման լավ կազմակերպման առիթով եւ ցավակցություն է հայտնել Իզմիրի մետաղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի կապակցությամբ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ընդգծել են այն առաջ մղելու և տրամաբանական ավարտին հասցնելու կարևորությունը: Այդ առումով, կողմերը կարևորել են մինչ այժմ իրականացված միջոցառումները և ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խթանումը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների շուրջ, ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը։ Անդրադարձ է կատարվել նաև հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացմանը միտված քայլերին:

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանին Թուրքիա կատարած այցի ժամանակ դիմավորել է Թուրքիայի մշակույթի փոխնախարարը, ինչը մեզանում գնահատվեց որպես արհամարհանքի նշան: Եւ Էրդողանն էլ ընդգծված սառը հայացքով էր դիմավորում Փաշինյանին:

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադարձավ Փաշինյանի ընդունելությանը եւ այն հարցին, որ Էրդողանը Հայաստանի առաջ ըստ էության ուլտիմատում է դրել, որ երբ Ադրբեջանի հետ խաղաղություն կհաստատես` պայմանագիրը կստորագրվի, այդ ժամանակ նոր Թուրքիան սահմանը կբացի Հայաստանի համար, նկատեց. «Եթե ընդամենը կարճ ժամանակ առաջ Հայաստանը անց է կացրել նմանատիպ միջոցառում, իսկ Թուրքիան ներկայացել է նախարարի մակարդակով ընդամենը, ապա առնվազն Հայաստանը վարչապետի մակարդակով չպետք է ներկայանար այդ միջոցառմանը: Ստացվում է, որ մեր վարչապետը Թուրքիայի ինչ-որ փոխնախարարին համարժեք մեկն է: Նիկոլ Փաշինյանը թուրք լրագրողի հետ զրույցում պնդել է, որ դրական հանդիպում է ունեցել Էրդողանի հետ, և անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը, հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրի երկաթուղին, և բացել սահմանները: Այս հայտարարությունից անմիջապես հետո Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի հետ ավարտել է ցամաքային և երկաթուղային սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները, սակայն Անկարան սպասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական համաձայնության գան: Նա հաշվի է առել նաև Բաքվի մտահոգությունները: Էլ ինչի՞ մասին է խոսքը: Ավելի պարզ էլ ոնց բացատրեն, որ ոչ մի սահման Թուրքիան չի բացելու, մինչև Ադրբեջանի պահանջները չկատարվեն: Հարց Փաշինյանին` դրականը ո՞րն էր այդ հանդիպման: Հայաստանի շահերից բխող ի՞նչ կա այդտեղ, եթե Թուրքիայից նման հայտարարություն է արվում: Որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները պայմանավորված են երրորդ երկրի հետ ունեցած հարաբերություններով, ավելին` պետք է կատարել Ադրբեջանի պահանջները: Արդեն անգամ չեն էլ ասում` հարաբերությունները կարգավորեք, ասում են` Ադրբեջանի պահանջները կատարեք: Սա նշանակում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը հստակ` հրապարակային ձևով ցույց են տալիս, որ եթե Հայաստանի մարտունակությունը չկոտրվի, իրենք այդտեղ խնդիր ունեն: Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ զիջումների, բայց նրանք գիտեն, որ հայ ժողովուրդը դեմ է դրան, մարդիկ լցվում են փողոցներ, և իշխանափոխություն են պահանջում ամեն զիջումից հետո: Հայ ժողովուրդը կարող է փողոցով իշխանություն փոխել, դա հասկանում են Ադրբեջանում և Թուրքիայում, և անհանգստանում են, որ վաղը կարող է իրավիճակ փոխվել: Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ժողովրդի դիմադրողականությունը կոտրել»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գլխավոր մարզիչը թարմացրել է պայմանագիրը

Գլխավոր մարզիչը թարմացրել է պայմանագիրը Fri, 13 Nov 2026 23:00:26 +0400 Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր…

14 րոպե ago

48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ նոր մանրամասներ

48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ նոր մանրամասներ Fri, 13 Nov 2026 22:45:36 +0400 Քրեական ոստիկանության Երևան…

29 րոպե ago

Մերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն է

Մերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն է Fri, 13 Nov 2026 22:37:53…

37 րոպե ago

Մթերքներից որն է վիտամին С-ի լավագույն աղբյուրը՝ ձմռան սեզոնին

Մթերքներից որն է վիտամին С-ի լավագույն աղբյուրը՝ ձմռան սեզոնին Fri, 13 Nov 2026 22:30:12 +0400…

45 րոպե ago

Չեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռ

Չեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռ Fri, 13 Nov 2026 22:23:41 +0400…

51 րոպե ago

Մի օր էլ կհայտարարեն` եթե կոմունալները, տուգանքները ժամանակին չվճարեք, Ալիևը պատերազմ կսկսի

Մի օր էլ կհայտարարեն` եթե կոմունալները, տուգանքները ժամանակին չվճարեք, Ալիևը պատերազմ կսկսի Fri, 13 Nov…

59 րոպե ago