Նոր մանրամասներ՝ Ալիև-Փաշինյան հանդիպումից․ ինչ են քննարկել

Նոր մանրամասներ՝ Ալիև-Փաշինյան հանդիպումից․ ինչ են քննարկել

Thu, 12 Nov 2026 21:12:20 +0400


Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի նոյեմբերի 12-ին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ղեկավարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ՝ հիմնվելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքների և դրա շրջանակներում ստորագրված Վաշինգտոնյան համատեղ հռչակագրի վրա։

Քննարկումները կենտրոնացած էին երկու երկրների միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված գործնական քայլերի վրա, այդ թվում՝ տրանսպորտային և տարանցիկ կապերի զարգացման, տնտեսական ու առևտրային հարաբերությունների, սահմանների սահմանազատման, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման շուրջ։

Այս համատեքստում, ղեկավարները քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) զարգացման ընթացքը, այդ թվում՝ դրա երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների պլանավորումն ու նախագծումը, ինչպես նաև TRIPP-ի երթուղով տարանցիկ կապերի հեռանկարները։

Որպես դրական զարգացում նշվել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից ապրանքների տարանցումը։ Անցյալ տարվա նոյեմբերից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել, ընդհանուր առմամբ, 105 000 տոննա բեռ։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական ու առևտրային հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների, այդ թվում՝ էլեկտրաէներգետիկ ցանցերի առաջիկա փոխկապակցման շուրջ։

Ղեկավարներն ընդգծել են շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարևորությունը և ողջունել անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը։

Ղեկավարները վերահաստատել են խաղաղության գործընթացում դրական դինամիկայի պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդմանն ուղղված երկխոսության շարունակման կարևորությունը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գլխավոր մարզիչը թարմացրել է պայմանագիրը

Գլխավոր մարզիչը թարմացրել է պայմանագիրը Fri, 13 Nov 2026 23:00:26 +0400 Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր…

10 րոպե ago

48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ նոր մանրամասներ

48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ նոր մանրամասներ Fri, 13 Nov 2026 22:45:36 +0400 Քրեական ոստիկանության Երևան…

25 րոպե ago

Մերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն է

Մերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն է Fri, 13 Nov 2026 22:37:53…

33 րոպե ago

Մթերքներից որն է վիտամին С-ի լավագույն աղբյուրը՝ ձմռան սեզոնին

Մթերքներից որն է վիտամին С-ի լավագույն աղբյուրը՝ ձմռան սեզոնին Fri, 13 Nov 2026 22:30:12 +0400…

40 րոպե ago

Չեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռ

Չեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռ Fri, 13 Nov 2026 22:23:41 +0400…

47 րոպե ago

Մի օր էլ կհայտարարեն` եթե կոմունալները, տուգանքները ժամանակին չվճարեք, Ալիևը պատերազմ կսկսի

Մի օր էլ կհայտարարեն` եթե կոմունալները, տուգանքները ժամանակին չվճարեք, Ալիևը պատերազմ կսկսի Fri, 13 Nov…

55 րոպե ago