Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ
Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կարծում է, որ Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկա-ռուկրաինական բանակցությունները Աբու-Դաբիում, կարելի է համարել զգուշավոր առաջանցիկ քայլ՝ դեպի խաղաղ կարգավորում։ Նա ասել է, որ արդեն առաջիկա շաբաթներին երկխոսությանը կարող է միանալ Եվրոպան։ Ստուբը հիշեցրել է, որ ընդամենը երկու շաբաթ առաջ բանակցային գործընթացը խաթարման եզրին է եղել։ Սակայն Աբու-Դաբիի հանդիպումը վերականգնել է եռակողմ դիալոգը։ Նա նաեւ ասել է, որ դրական առաջընթացի մասին վկայող քայլերից մեկն էլ կարող է լինել գերիների մեծածավալ փոխանակությունը։ Սակայն նաեւ նկատել է, որ իրավիճակի հետագա զարգացումը կախված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամերիկացի հատուկ դեսանորդներ Քուշների եւ Վիթքոֆի հանդիպումից։