Սարեր` ձորեր

Սարեր` ձորեր

Fri, 13 Nov 2026 09:00:08 +0400


Մեր հասարակությունն ու մեր իշխանությունն ավելի ու ավելի են իրարից հեռանում, ամեն մեկն ապրում է իր հոգսով ու իր աշխարհում: Եվ դա բնական է, որովհետեւ ամսական 2 միլիոն դրամ ստացող նախարար-փոխնախարարների, պետության հաշվին շրջագայող պաշտոնյա-պատգամավորների եւ 50-60 հազար դրամ ստացող կենսաթոշակառուների, 200 հազար դրամ ստացող ուսուցիչների, զինվորականների, քաղծառայողների խնդիրներն ու հոգսերը շատ տարբեր են: Բայց տարբերությունը միայն կենսամակարդակի մեջ չէ: Մեր հույզերն ու ապրումները, հետաքրքրություններն ու տագնապներն էլ են շատ տարբեր: Մենք սեպտեմբերի 19-ին սգում ենք Արցախի կորուստը, իրենք Թաթայի համերգն են վայելում:

Մենք անհանգստանում ենք, որ նոր անձնագիր ստանալու համար մի կլորիկ գումար պետք է վճարենք, իրենք նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տոն են դարձնում: Մենք ողբում ենք 46-ամյա առողջ երիտասարդի անժամանակ մահը, իրենք հայտարարում են, թե մարդիկ ամեն տեղ էլ մահանում են, ու նույն օրը բանանով տեսանյութ նկարում: Մենք խցանումների մեջ ծերանում ենք, իրենք ասում են` ավտոմեքենա վարելը պետք է շքեղություն լինի, ամեն «համբալ» իրավունք չունի իր «Օպել»-ով մտնի Երեւան: Մենք բանակում ամեն զոհի, վթարից յուրաքանչյուր մահվան պատճառն ենք փորձում հասկանալ, իրենք ասում են` ընտանիքն ու ծնողներն են մեղավոր, քանի դեռ մեքենաներ կան, զոհեր էլ կլինեն: Մենք ասում ենք` թմրանյութ գործածելը վատ բան է, թմրանյութ օգտագործած անձը չի կարող տնօրեն աշխատել` դա վատ օրինակ է մեր սերնդի համար, իրենք ասում են` «զատո լավ մարդ ա», տեսանյութը նկարողն է վատը: Մենք ատում ենք Ալիեւին ու Էրդողանին, իրենք խոնարհվում են ու լայն ժպտում: Մենք դողում ենք մեր երկրի ամեն մետր հողի վրա, իրենք նվեր են տալիս թշնամուն:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը դեռ 2 տարի առաջ ՔՊ հավաքներում նման ելույթներ է ունեցել

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը դեռ 2 տարի առաջ ՔՊ հավաքներում նման ելույթներ է ունեցել Fri, 13…

22 րոպե ago

«Հրապարակ»․ Տնետուն են ընկել

«Հրապարակ»․ Տնետուն են ընկել Fri, 13 Nov 2026 08:15:24 +0400 Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Սեւան…

52 րոպե ago

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը Fri, 13 Nov 2026 08:10:59 +0400 Քաղաքական դաշտում կարծում…

56 րոպե ago

«Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են

«Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են Fri, 13 Nov 2026 08:05:23 +0400 Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ Fri, 13 Nov 2026 08:00:37…

1 ժամ ago

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

9 ժամ ago