Ռազմական ուղղաթիռի վթարից հետո ողջ անձնակազմը զոհվել է
Fri, 13 Nov 2026 12:00:05 +0400
Թուրքիայի Մալաթիա նահանգում S-70 ռազմական ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է չորս զինվորական։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Եշիլյուրտ շրջանի Սամանկոյ գյուղում։ Վթարի պատճառը դեռևս անհայտ է։
Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորներ, և անմիջապես սկսվել են որոնողական-փրկարարական աշխատանքներ։