Զելենսկին խաղաղության հույս է տեսնում․ ռուսները համոզե՞լ են
Fri, 13 Nov 2026 12:30:24 +0400
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-Ռուսաստան վերջին բանակցությունները հույս են ներշնչում պատերազմի ավարտի համար: Նա հայտարարել է, որ Եվրամիությունը կդառնա խաղաղության գործընթացի լիիրավ մասնակից, իսկ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ ԱՄԷ-ում կամ Շվեյցարիայում:
Ինչպես հայտնի է, նախօրեին Մոսկվա կատարած այցից և ՌԴ նախագահի հետ բանակցելուց հետո Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիտկոֆը ժամանել են Դուբլին, որտեղ հանդիպել են Զելենսկու հետ:
Ուկրաինայի առաջնորդը հայտնել է Եվրոպային բանակցություններին ներգրավելու և եռակողմ ձևաչափի վերաբացման հարցում առաջընթացի մասին:
Քուշներն իր հերթին հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է թույլատրել եվրոպացի ներկայացուցիչներին մասնակցել հաջորդ բանակցություններին: «Մենք չենք կարող կնքել այս համաձայնագիրը առանց եվրոպական կողմի մասնակցության», – ընդգծել է նա:
Զելենսկին ընդգծել է հրադադարի վերաբերյալ կոնկրետ համաձայնագրերին անցնելու անհրաժեշտությունը: Ուկրաինական պատվիրակությունն արդեն լքել է Դուբլինը: