Նուրմագոմեդովը Դվալիշվիլիի հետ միջադեպի համար դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման

Նուրմագոմեդովը Դվալիշվիլիի հետ միջադեպի համար դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման

Fri, 13 Nov 2026 17:19:08 +0400


Ռուսաստանցի խառը մենամարտերի (MMA) ներկայացուցիչ Ուսման Նուրմագոմեդովի և վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլիի միջև Աբու Դաբիում տեղի ունեցած միջադեպը դատական հանգուցալուծում է ստացել։ Նուրմագոմեդովը և նրա խմբի մի քանի անդամներ, ըստ վրացական լրատվամիջոցների հրապարակումների, դատապարտվել են վեց ամսվա ազատազրկման, ինչպես նաև տուգանվել 300 հազար ԱՄԷ դիրհամով։

Դատական որոշման համաձայն՝ Դվալիշվիլին և վրացի ըմբիշ Սաբա Լազիշվիլին ազատ են արձակվել՝ 50 հազարական դիրհամ գրավի դիմաց։

Միջադեպը տեղի էր ունեցել նոյեմբերի 11-ին՝ Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում։ Դվալիշվիլին այդ պահին հարցազրույց էր տալիս, երբ նրան մոտեցել էին Ուսման Նուրմագոմեդովն ու նրան ուղեկցող անձինք։ Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է Նուրմագոմեդովը մոտենում վրացի մարզիկին և հարվածում նրան, ինչից հետո հյուրանոցի նախասրահում ծեծկռտուք է սկսվում։

Դվալիշվիլին միջադեպից հետո սոցցանցերում հրապարակել էր տեսանյութեր՝ ցույց տալով դեմքի վնասվածքները։ Նա պնդել էր, որ ինքն ու Սաբա Լազիշվիլին հարձակման են ենթարկվել մի խումբ անձանց կողմից, երբ հյուրանոցում հարցազրույց էին տալիս։

Դեպքից հետո Աբու Դաբիի ոստիկանությունը ձերբակալել էր ընդհանուր առմամբ 10 անձի։ Իրավապահների հաղորդմամբ՝ նրանցից ութը ներգրավված են եղել ծեծկռտուքին, իսկ երկուսը՝ նկարահանել են միջադեպը։ Բոլորն էլ փոխանցվել էին դատախազությանը։

Նշենք, որ Ուսման Նուրմագոմեդովը հայտնի ռուսաստանցի մարտիկ է, որը նախկինում հանդես է եկել Bellator և PFL կազմակերպություններում։ Նա նաև Խաբիբ Նուրմագոմեդովի զարմիկն է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեզ տվեք ամբողջ Դոնբասը, իսկ մենք․․․ Ի՞նչ պահանջներ ունի Մոսկվան բանակցություններում

Մեզ տվեք ամբողջ Դոնբասը, իսկ մենք․․․ Ի՞նչ պահանջներ ունի Մոսկվան բանակցություններում Fri, 13 Nov 2026…

3 րոպե ago

Շմոլ գազ, այրվածքներ և անպատասխան հարցեր․ ինչո՞ւ են կասկածի տակ դրվում փորձագիտական եզրակացությունները

Շմոլ գազ, այրվածքներ և անպատասխան հարցեր․ ինչո՞ւ են կասկածի տակ դրվում փորձագիտական եզրակացությունները Fri, 13…

18 րոպե ago

Ճաղավանդակները, ելքերը, վառարանը․ ի՞նչ նոր հանգամանքներ են փորձում պարզել Ազատ գյուղի գործով

Ճաղավանդակները, ելքերը, վառարանը․ ի՞նչ նոր հանգամանքներ են փորձում պարզել Ազատ գյուղի գործով Fri, 13 Nov…

22 րոպե ago

Մոսկվայում պայթեցվել է Ուկրաինայի նախկին վարչապետի քարտուղարի մեքենան

Մոսկվայում պայթեցվել է Ուկրաինայի նախկին վարչապետի քարտուղարի մեքենան Fri, 13 Nov 2026 17:00:22 +0400 Նոյեմբերի…

33 րոպե ago

Ինչպե՞ս է արձագանքել Հայաստանը Դուբլինի գագաթնաժողովում ՌԴ-ի դեմ ընդունված «խարտիային»

Ինչպե՞ս է արձագանքել Հայաստանը Դուբլինի գագաթնաժողովում ՌԴ-ի դեմ ընդունված «խարտիային» Fri, 13 Nov 2026 16:34:01…

59 րոպե ago

Եվրոպացիներն իրենց սեփական բանակն են ուզում․ հարցում

Եվրոպացիներն իրենց սեփական բանակն են ուզում․ հարցում Fri, 13 Nov 2026 16:30:15 +0400 GLOBSEC անվտանգության…

1 ժամ ago