42-ամյա Վենսը փոշմանե՞լ է, նախագահ չի՞ ուզում դառնալ
Fri, 13 Nov 2026 18:00:34 +0400
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ ԴԻ Վենսը քննարկում է 2028 թվականի նախագահական մրցավազքից դուրս գալու հնարավորությունը միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո: Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով քաղաքական գործչին մոտ կանգնած աղբյուրներին:
«Ես չեմ զարմանա նրա որևէ որոշումից: Նա ընդամենը 42 տարեկան է: Նա բավականաչափ երիտասարդ է, որպեսզի կրկին փորձի, եթե ներկայիս մթնոլորտը հաջողությունը անհնար դարձնի: Հնարավոր է՝ պարզապես նրա ժամանակը չէ», – ասել է աղբյուրներից մեկը:
CNN-ի տվյալներով՝ Վենսի որոշման վրա ազդող հիմնական գործոններից մեկը Իրանի հետ շարունակվող պատերազմն է:
Նրա դաշնակիցները վախենում են, որ հակամարտությունը կարող է լրջորեն խոչընդոտել հանրապետականների նախագահական հեռանկարներին: «Հարցն այն չէ, թե արդյոք Ջեյ Դին կարող է հաղթել: Հարցն այն է, թե արդյո՞ք որևէ հանրապետական կարող է հաղթել, եթե Իրանի հետ պատերազմը շարունակվի», – նշել է աղբյուրներից մեկը:
Վենսը դեռևս չի վերջնականապես որոշել իր ծրագրերը կամ չի սահմանել իր որոշման ժամկետը: Նրա որոշ կողմնակիցներ շարունակում են համոզված լինել, որ նա կառաջադրվի: