Բիթքոյնն էժանացել է ավելի քան 2 տոկոսով
Fri, 13 Nov 2026 20:30:26 +0400
Բիթքոյն թվային արժույթի արժեքը նվազել է 2,18 տոկոսով։ Այս տարվա օգոստոսի քսանից հետո առաջին անգամ մեկ միավոր բիթքոյնի արժեքը կազմել է 69,9 հազար դոլար, այսինքն՝ 70 հազար դոլարից քիչ։ Այս մասին տեղեկանում ենք թվարժութային բորսայի տվյալներից։ Ethereum թվային արժույթի մեկ միավորի արժեքն էլ նվազել է 1,41 տոկոսով եւ կազմել 1991,23 դոլար։