Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել
Fri, 13 Nov 2026 20:41:10 +0400
Իռլանդիա կատարած այցի ընթացքում Ուկրաինայի նախագահի ավտոշարասյան ուղղությամբ հավկիթներ են նետել, այս մասին հայտնել է Sky News-ի լրագրող Սթիվեն Մերֆին։ «Զելենսկու շարասյան մեքենաներից մեկը տեղ է հասել փոքր-ինչ կեղտոտված վիճակում»,- գրել է նա՝ X սոցիալական ցանցում։
Առայժմ հայտնի չէ, թե ով և ինչ հանգամանքներում է ձվեր նետել մեքենայի վրա։