Զինծառայողի են սպանել, մի քանի հոգու վիրավորել
Fri, 13 Nov 2026 21:30:56 +0400
Սիրիայի բանակի մեկ զինծառայող զոհվել է Դեյր էզ-Զոր նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հաղորդում է Syria TV-ն։
Հաղորդագրության համաձայն՝ ևս երկու զինծառայող վիրավորվել է։
Հարձակումը տեղի է ունեցել նահանգի արևելյան մասում գտնվող Ջադիդ Բաքարա գյուղում։
Մոտոցիկլետով անցնող անհայտ անձինք կրակ են բացել զինվորների վրա։