Սխալ ուղի

Sat, 14 Nov 2026 09:00:16 +0400


Ինչքան հասարակությունը հասուն է ու գրագետ, այնքան ավելի համարձակ է ու պայքարող: Ինչքան ավելի պայքարող է, այնքան նրա իրավունքները պաշտպանված են, դեմոկրատական ազատությունները` հասանելի:

Սերբիայում մի պատահական վթարը պատճառ դարձավ, որ մարդիկ, հատկապես` ուսանողությունը, փողոց դուրս գա եւ մոտ 2 տարվա պայքարից հետո հասնի իշխանափոխության: Իսպանիայում 80-ն անց մի տատիկի մահը բողոքի հուժկու ցույցերի պատճառ դարձավ: Ֆրանսիայում դպրոցական զուգարանների հարցը դարձավ առիթ, որ քաղաքական պայքարի տարիքի չհասած պատանիները դուրս գան փողոց` իրենց հետեւից տանելով մեծ թվով հասուն մարդկանց: Օրինակները շատ են:

Այդ շարժումներն ու բունտերը ստիպում են իշխանություններին՝ հեռանալ կամ հետեւություններ անել: Մեզանում արդեն քանի տարի է՝ մարդիկ պայքարի դուրս չեն գալիս, որովհետեւ հոգնել են պայքարից, որովհետեւ նրանց ներշնչել են, որ իշխանափոխությունն անհնարին է, իսկ իշխանափոխությունից բացի` ոչինչ չարժի, որ դրա համար դուրս գան փողոց: Որ պետք է դուրս գան «մեկ անգամ եւ հասնեն արդյունքի»: Հակաքարոզչություն են արել փողոցային եւ, առհասարակ, պայքարի դեմ ու մարդկանց համոզել, որ նախորդ պայքարի փուլերում իշխանափոխություն չի ստացվել ոչ թե այն պատճառով, որ անօրեն ու աթոռներից հիմնավոր կառչած մարդ-մարդիկ են հայտնվել իշխանության մեջ, այլ՝ այն, որ պայքարի կազմակերպիչներն էին սխալ-մեղավոր-թույլ-անընդունակ: Եվ հիմա մեծ թվով ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ մեր ողբերգությունների համար ավելի քիչ մեղադրում են Նիկոլ Փաշինյանին, քան «ֆանարիկներով փողոցներում պտտացնող» ընդդիմադիրներին: Նրանց, ովքեր, ի տարբերություն Փաշինյանի, վախեցան, խուսափեցին, զգուշացան հայ մարդկանց իրար դեմ հանելուց, հայի արյուն թափվելուց:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Մեր փակ քննարկումներում շատ սուր կարծիքներ են հնչում

«Հրապարակ». Մեր փակ քննարկումներում շատ սուր կարծիքներ են հնչում Sat, 14 Nov 2026 09:15:00 +0400…

8 րոպե ago

«Հրապարակ». Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո

«Հրապարակ». Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո Sat, 14 Nov 2026 08:45:51 +0400 Նախօրեին եվրոպացի չինովնիկները հերթական…

37 րոպե ago

«Հրապարակ»․ Քաղաքապետը ժամացույցներ է նվիրել աշխատողներին

«Հրապարակ»․ Քաղաքապետը ժամացույցներ է նվիրել աշխատողներին Sat, 14 Nov 2026 08:20:16 +0400 Արտաշատի քաղաքապետ Կառլեն…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Օրենքով գողերին «սիրում է», ընդդիմադիրներին` ոչ

«Հրապարակ»․ Օրենքով գողերին «սիրում է», ընդդիմադիրներին` ոչ Sat, 14 Nov 2026 08:15:17 +0400 Ամիսներ առաջ…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Խաղողագործներին փող չեն տալիս

«Հրապարակ»․ Խաղողագործներին փող չեն տալիս Sat, 14 Nov 2026 08:10:04 +0400 Հայկական ապրանքների արտահանումների արգելքից…

1 ժամ ago

«Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում

«Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Sat, 14 Nov 2026 08:05:00 +0400 Մի քանի օր է՝ ԱԱԾ…

1 ժամ ago