Ինչպես է բարձրացել Ուրմիա լճի մակարդակը
Sat, 14 Nov 2026 15:30:58 +0400
Աշնանային անձրեւները դրականորեն են ազդել Ուրմիա լճի վրա՝ նպաստելով, որ լճում ջրի մակարդակը բարձրանա։ Կարճ ժամանակում լճի մակերեսն ավելացել է 24 քառակուսլի կիլոմետրով։ Այս մասին հայտնում է ISNA լրատվական գործակալությունը։ Համաձայն հաղորդման լճի մակերեսը 1971 քառակուսլի կիլոմետրից դարձել է 1995 քառակուսի կիլոմետր։
Նշենք, որ Ուրմիան հանդիսանում է Մերձավոր-Արեւելյան ռեգիոնի խոշորագույն լճերից մեկը։ Վերջին տասնամյակներին լիճը լիովին ցամաքելու վտանգի տակ է հայտնվել։