Դոնբա՞ս հանձնի, թե՞ հրաժարվի ՆԱՏՕ-ից․ ինչ է ասել Զելենսկին
Sat, 14 Nov 2026 16:00:20 +0400
ԱՄՆ ներկայացուցիչները հարցրել են Ուկրաինային, թե արդյո՞ք այն պատրաստ կլինի դուրս բերել իր զորքերը Դոնբասից, եթե երկիրն ընդունվի ՆԱՏՕ։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ըստ նրա՝ սա առաջին դեպքն է, երբ ամերիկացիները հարցնում են, թե արդյո՞ք Ուկրաինան դուրս կգա Դոնբասից, եթե պետությունը միանա ՆԱՏՕ-ին․
«Ես բազմիցս ասել եմ. Ուկրաինան չի նահանջում և չի հանձնում իր հողերը ահաբեկիչներին։ Ամերիկացիները հարցրել են. «Եթե Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին, արդյո՞ք Ուկրաինան դուրս կգա Դոնբասից»։ Սա առաջին դեպքն էր»։
Նա ասել է, որ Ուկրաինան իր գործընկերների հետ քննարկում է անվտանգության փաթեթը, որը նրանք կարող են առաջարկել բանակցությունների ընթացքում՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կողմից անվտանգության կոնկրետ երաշխիքներ, ուժեղ ուկրաինական բանակ՝ համապատասխան թվով զորքեր, զենք, որոշակի ժամանակահատվածի ֆինանսական աջակցություն և բարգավաճման ծրագիր, որը հիմնված է հստակ սահմանված աղբյուրներից ստացված միջոցների վրա։